Հանրապետության նախագահը կհանդիպի Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչներին
26 Փետրվար 2021
Հայրենիքի փրկության շարժման պատվիրակությունը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամը 15:40-ին հանդիպելու է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:
Ժամը 18:00-ին Ազգային ժողովի շենքի դիմաց տեղի կունենա հանրահավաք, որի ընթացքում Շարժման ներկայացուցիչները կներկայացնեն նախագահի հետ հանդիպման արդյունքներն ու Շարժման հետագա քայլերը:
Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ Ազգային ժողովի շենքի դիմաց:
Հայրենիքի փրկության շարժում