Բանակն անօրինական հրամանի չի ենթարկվի
03 Մարտ 2021
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի դիտարկմամբ՝ նորմալ երկիրն այն է, երբ ղեկավարն առանց թիկնապահների հանգիստ կարող է փողոցով ման գալ:
«Ի՞նչ երկիր, երբ ինքը բրոնեժիլետ պիտի հագնի, կողքը հազար հոգի մարդ լինի, դեռ գրանատներն էլ՝ կողքը դրած: Դա ցույց է տալիս, որ իշխանություն չունի, որովհետև ղեկավարի իշխանությունը ժողովուրդն է: Եթե ինքը ժողովրդից վախենում է, ի՞նչ իշխանություն»,- լրագրողների հետ զրույցում նշեց նա:
Նշենք, որ իշխանությունն ԱԺ-ը դարպասներն է զոդել, նաև ԱԺ-ում տեղադրվել են լուսաձայնային նռնակներ:
Ինչ վերաբերում է «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարների՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, Վազգեն Մանուկյանն ասաց, որ նախագահը մինչև այսօր ժամը 18:00-ն ժամանակ ունի որոշում ընդունելու:
«Մենք բերեցինք փաստարկներ, համաձայն որոնց՝ ինքը պետք է գործն ուղարկի ՍԴ: Բայց որոշողն ինքն է: Ես կարծում եմ, որ փաստարկները շատ ամուր փաստարկներ էին և պիտի ազդեին իր վրա: Ես ավելի շատ կարծում եմ, որ ինքը ճիշտ որոշում կընդունի, քան ոչ ճիշտ: Բայց սպասենք և տեսնենք, մնացել է մի երկու ժամ»,- շեշտեց ընդդիմադիր գործիչը:
Միաժամանակ, Վազգեն Մանուկյանը նշեց՝ բանակն անօրինական հրամանի չի ենթարկվի: Այսինքն, չի լինի, որ հրաման լինի Օնիկ Գասպարյանին հանելու, և նա վեր կենա ու հլու-հնազանդ դուրս գա:
«Չի լինի այդպիսի բան: Բանակը մնալու է կանգուն իր ժողովրդի կողքը: Բայց լավ կլիներ, որ նախագահի հրամանագիր լիներ կամ որոշումը համապատասխաներ իրավիճակին»,- ընդգծեց նա:
Մանրամասները տեսանյութում
https://youtu.be/Pgde4TW–3A