Հայրենիքի փրկության շարժումը կանանց օրը արժևորեց Եռաբլուրում
08 Մարտ 2021
Հայրենիքի փրկության շարժումը Բաղրամյան պողոտայից այսօր՝ մարտի 8-ին, երթ էր կազմակերպել դեպի «Եռաբլուր» պանթեոն։
Երթի մասնակիցները նշել են, որ կանանց իրավունքների պաշտպանության օրը նրանք ցանկանում ենք անցկացնել Եռաբլուրում՝ զոհված զինծառայողների մայրերի և քույրերի հետ, որոնք Արցախյան վերջին պատերազմի հետևանքով կորցրել են իրենց որդիներին, ամուսիններին ու եղբայրներին:
Երթի մասնակիցները Եռաբլուրում ծաղիկներ խոնարհեցին հայրենիքի համար իրենց կյանքը զոհած հայորդիների հիշատակին։
«Մարտի 8-ը պետք է, որ տոն լիներ, բայց տոնի մասին խոսելու ոչ բարոյական, ոչ հոգեկան մթնոլորտ չկա: Այսօր մեր հպարտությունն ու արժանապատվությունը վերագտնելու սահմանն անցնում է Եռաբլուրով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը։
https://youtu.be/LpHtJ5XS-jI