Հայրենիքի փրկության շարժման հավաքը՝ ԱԳՆ դիմաց
13 Մարտ 2021
ՀՀ Արտաքին գործերի նախարարության մոտ ասյօր` մարտի 13-ին, մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման բողոքի ակցիան` Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով:
Քաղաքացիները հավաքվել են Կառավարության 2-րդ մասնաշենքի դիմաց՝ խոչընդոտելու Փաշինյանի մուտքը շենք։
Նրանք վանկարկում են «Նիկոլ, դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»:
ԱԳՆ շենքի մոտ մեծ թվով ոստիկաններ են կուտակված: Շենքի տանիքին կանգնած են դիպուկահարները:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը, դիվանագետի օրը՝ մարտի 2-ին, խախտելով ավանդույթը, չգնաց հայկական դիվանագիտության կենտրոնակայան, նա որոշել է ԱԳՆ այցելել այսօր` 12:30-ին:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն լրագրողներին ասաց, որ «գերագույն գլխավոր դավաճանին» խոստացել են՝ նրան օր ու արև չեն տալու:
«Կարծում եմ՝ այն մարդը, ում թվում է, թե նա երկրի ղեկավարն է, և Երևանով՝ իր երկրի մայրաքաղաքով տեղաշարժվելու համար այսքան ոստիկան պետք է մոբիլիզացնի, ապա՝ այդ մարդը հրաժարական չի տվել, նա մահացել է որպես քաղաքական գործիչ, որպես հայ»,- հայտարարեց նա:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ, իմանալով բողոքի ակցիայի մասին, իշխանությունները մեկ օրում պետական միջոցներով մարզերից ոստիկանական մեծ ուժեր են բերել ԱԳՆ-ի դիմաց:
Չի կարելի վարկաբեկել մեր դիվանագիտությունը, ասելով, թե մինչև հիմա ոչինչ չի արվել և պետք է զրոյից սկսել, ԱԳՆ շենքի մոտ հայտարարեց ՌԴ Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը:
«Ո՛չ, այդպես չէ, պարո՛ն վարչապետ, դո՛ւ ես մեր դիվանագիոտւթյունը դարձրել զրո: Մենք բազմաթիվ ձեռքբերումներ ունենք, տասնամյակների ու տարիների աշխատանք: Վերջին հաշվով ամեն ինչ կախված է քո թելադրած քաղաքականությունից: Այսօր մեր դիվանագիտությունը չի բարձրացնում Ադրբեջանի ռազմական հանցագործությունների հարցը միջազգային ատյաններում, նույնիսկ, ինչ-որ առումով, ՄԻՊ-ն է կատարում արտգործնախարարության ֆունկցիաները, Ադրբեջանի ղեկավարների սպառնալիքներին որևէ պատասխան չի տրվում», – նշեց նախկին դիվանագետը:
Նրա խոսքով՝ պետք է արտաքին գերատեսչությունն անհապաղ դիմի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ պահանջելով դատապարտող բանաձև այդ ռազմաշունչ հայտարարությունների համար: Ըստ նրա՝ վաղը կարող է ուշ լինել:
Կարապետյանը նաև նշեց, որ ունենք պորֆեսիոնալ և ունենք ձախողված դիվանագետներ, վաղը գալու է պաատասխան տալու ժամանակը:
Հրայր Կարապետյանը կարծում է՝ արժանապատիվ բանակցող է պետք, որ դիվանագետներն իրենց մեջքը շտկեն:
ՀՅԴ անդամ Գոռ Սարգսյանը ՝ դիմելով դիպուկահարներին ասաց․ «Աշո’տ, Աշո’տ, տատդ էստեղ է, հանկարծ չկրակես»։ Նա դիմեց նաև ոստիկաններին՝ նշելով, որ նրանք ծառայում են դավաճանին․ «Տղերք, հասկանում եք, որ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի վրա, կներեք, բայց նույնիսկ ձեր վրա թքած ունի։ Դուք հասկանում եք, որ աշխատավարձ եք ստանում, ոչ թե հայրենիքին ծառայելուի դիմաց, այլ մեկ մարդու»:
Հեյդար Ալիևը, ով կոմունիստական, սովետական դպրոցն էր անցել, դիվանագիտության ու քաղաքականության մեջ «աղվես» էր, միևնույն է, 1990-ականներին Հայաստանի ղեկավարության հետ բանակցություններում հայացքը փախցնում էր․ հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը։
«Չէր կարողանում բանակցություն վարել, որովհետև գիտակցում էր, որ պարտված է և ի վիճակի չէր պահանջներ առաջադրելու», – ասաց նա:
Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է եւ հեռացել․ հայտարարեց ՀՅԴ երիտասարդական թեւի անդամ Գերասիմ Վարդանյանը:
«Մեզ ասացին, որ շատ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը իր ծառայողական մեքենան թողել է եւ ինչ-որ քաղաքացիական մեքենայի բեռնախցիկում տեղավորվելով որպես ուսապարկ, կամ չգիտեմ կարտոֆիլի պարկ, հեռացել է: Այս պահին այսպիսի տեղեկություններ կան, բայց հստակ չէ` փախել է, հեռացել է, թե որպես ուսապարկ տեղավորվելով փորձել է ճողոպրել այստեղից»,-ասաց նա:
https://youtu.be/OdH__V7GO9E