Վաղը Սևան քաղաքում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը
05 Ապրիլ 2021
Վաղը՝ ապրիլի 6-ին, ժամը 14։00-ին, Սևան քաղաքի Սուրեն Զաքարյանի անվան մշակութային պալատի հարակից հրապարակում տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։
Հանրահավաքին ելույթ կունենան Շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, Շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը, Շարժման խորհրդի անդամ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, Շարժման այլ ներկայացուցիչներ։
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ինքնակազմակերպվել բոլոր համայնքներում, ոտքի ելնել և ակտիվորեն մասնակցել Հայրենիքի փրկության շարժման հանդիպումներին ու հավաքներին։
Հայրենիքի փրկության շարժում
05 ապրիլի 2021թ․