Եթե քո երկիրը չես պաշտպանում, ոչ ոք չի պաշտպանի. Վազգեն Մանուկյան
14 Մայիս 2021
Զարմանալի է, որ մեր բանակը պատասխան չի տալիս, բայց ցանկացած երկրի սահմաններ, որ խախտվում են, զինվորականները կրակելով և պաշտպանելով են պահում այն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հանուն հայրենիքի փրկության» շարժման ղեկավար Վազգեն Մանուկյանը` անդադառնալով Սյունիքում տիրով իրավիճակին:
«Եթե դու չես պաշտպանում քո երկիրը, ապա ոչ-ոք չի պաշտպանելու, որպեսզի նոր իրավիճակ ստեղծվի և գան քեզ օգնելու: 200 հոգի գալիս են, իսկ դու նահանջում ես և հետո հպարտանում, որ զոհ չես տվել: Նահանջի, թող մինչև Երևան առանց զոհի գան, հասնեն. դա արդեն պետություն չի: Ես գտնում եմ, որ պետք է դիմել միջազգային կազմակերպություններին, բայց հույսը պետք է կապենք մեր հետ: Մենք ունենք կառույցներ, որոնք տասնյակ տարիներ ծառայել են ՀՀ-ի համար, բայց հիմա ոչ մի օգուտ չկա այդ կառույցներից»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նաև նշեց՝ իշխանությունները տկար են, տգետ և դավաճան․ այս մասին շատ է ասվել, բայց զարմացած է զինվորականներով, երբ իրենց համար կարգադրություն կատարել- չկատարելը դառնում է ավելի կարևոր, քան իրենց առաջին պարտականությունը՝ հայրենիքի պաշտպանությունը:
«Ամեն օրը, որ այս իշխանությունը մնում է ղեկավարման ղեկին, վտանգավոր է Հայաստանի համար: Մենք ունենք դիրքեր, որոնք պետք է լինեն անսասան: Ժողովրդին այնքան են վախեցրել, այնքան մեծ կոտորած սարքեցին, որ ժողովուրդն արդեն վախի մեջ է, որ հանկարծ ռազմական գործողություններ չլինեն, իսկ ադրբեջանցիները նույնչափ վախեցած են պատերազմից և եթե մենք մեզ համարձակ պահենք, ապա հետ կգնան»,- նշեց Մանուկյանը:
https://youtu.be/l0kKCrjLTJ8