Հանդիպում Կոտայքի մարզի քաղաքացիների և «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ
27 Մայիս 2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մայիսի 26-ին հանդիպել են Կոտայքի մարզի քաղաքացիների, «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ։
Քաղաքացիները բազմաթիվ հրատապ և առաջնային լուծման խնդիրների վերաբերյալ հարցեր են ուղղել նախագահ Քոչարյանին՝ համայնքների խոշորացում, կրթություն, ժողովրդագրական խնդիրներ, սոցիալական բնակարանաշինություն, Խորհրդային ինչ-որ քարտեզներով հայ-ադրբեջանական սահմանների գծում՝ հօգուտ Ադրբեջանի, ռազմարդյունաբերություն և այլն։ «Առաջինը՝ նոր կառավարությունը պետք է գնահատի պետությանը հասցված վնասի չափը։ Այսօր այն վիճակում ենք, երբ ոչ ոք չի հավատում վիճակագրությանը, և հնարավոր չէ հավատալ, եթե երկրի ղեկավարն ամեն օր ստում է, ստի վրա բռնվելուց 5 րոպե հետո՝ ասում՝ ո՞վ, ե՞ս․․․
Կառավարման մոդելը հիմնված է լաչառության և հրահանգների վրա։ Սա կառավարման ձև չէ։
Այդ պատճառով առաջնային եմ համարում վիճակի ճիշտ գնահատումը, ախտորոշումը տալ, հետո շարժվել առաջ։ Պետք է վերականգնել կառավարելիությունը, լուծել սահմանների անվտանգության հարցը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները սովորական, հերթական ընտրություններ չեն, դա ընտրություն է պետություն ունենալու և չունենալու միջև․ նշեց Իշխան Սաղաթելյանը :
«Սա ընտրություն է քաոսի, անկայունության և արժանապատիվ խաղաղության, կայունության միջև։ Սա ընտրություն է Հայաստանի ապագայի և Հայաստան պետություն ունենալու միջև։ Հետևաբար, մենք կոչ ենք անում մեր աջակիցներին, մեր ակտիվին, մեր թիմի անդամներին՝ լինել վճռական ու հետևողական, մենք նահանջի տեղ չունենք»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն անդրադարձավ ժողովրդագրական խնդրին։ Նա ասաց, որ իր ամբողջ գործունեությունը պետք է բերի ժողովրդագրական ցուցանիշների բարելավման։
«Հայաստանը անկախություն ձեռք բերելուց հետո միայն 3 տարի է ունեցել դրական միգրացիոն սալտո, դրանք եղել են իմ նախագահության տարիները։ Ուրեմն, պետք է փորձենք ամեն ինչ անել, և մեր աշխատանքի արդյունքը դրանով պետք է արտահայտվի՝ և՛ ծնելիությունը պետք է ավելանա, և՛ երկիրը լքողների թիվը պետք է պակասի»,-ասաց Ռոբերտ Քոչարյան