Կմշակվի առողջապահության զարգացման ազգային ծրագիր. Արմեն Չարչյան
29 Մայիս 2021
Հայաստանում առողջապահական համակարգն ամբողջովին համահունչ և ածանցյալ է երկրի սոցիալ-տնտեսական վիճակին․ գտնվում են խորը ճգնաժամի մեջ։ Այս մասին հայտարարեց բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը՝ ներկայացնելով իր քաղաքական ուժի՝ առողջապահության ոլորտին վերաբերող ծրագրային դրույթները։
«Համավարակի և պատերազմի արհավիրքը, դրանց սահմռկեցուցիչ հետևանքները՝ ավելի քան 5000 զոհված երիտասարդներ և համավարակից ավելի քան 5500 մահացած մեր հայրենակիցներ, Արցախի 75 տոկոսի կորուստ, դեպրեսիա, ընկճախտ, հոգու սով»,- ասաց նա՝ նշելով, այս ամենը երկիրը կանգնեցրեց գոյատևման խնդրի շուրջ։
Նրա խոսքով՝ իրավիճակից դուրս գալու համար իրենք առաջարկում են մշակել առողջապահության զարգացման ազգային ծրագիր։ «Անվճար և բարձրորակ բուժօգնությունը հասանելի կդառնա ծերերին և զոհված հերոսների ընտանիքներին։ Առողջապահության ոլորտում կներդրվի կառավարման ավտոմատացված համակարգ։ Անվճար բուժօգնության հիմնական թիրախը պետք է լինի սոցիալապես անապահով խավը։ Բժշկական ապահովագրությունը պետք է լայն ընդգրկվածություն ստանա։ Յուրաքանչյուր մարզում կձևավորվի բարձրակարգ կադրերով և տեխնիկայով բուժկենտրոն»,- ասաց նա։
Մանրամասները տեսանյութում:
https://youtu.be/DkI3Wn2U6Yw