Ստեղծելու ենք այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովելու են մեր բարեկեցիկ կյանքը․ Ալեքսանդր Խաչատուրյան
29 Մայիս 2021
Մեր ծրագրի տնտեսական միջոցառումները կազմելիս հիմքում դրել ենք մեր ամենակարևոր ռեսուրսը՝ մարդուն։ «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի տնտեսական քաղաքականության մասին խոսելիս այսպես ասաց ֆինանսական և բանկային խորրդատու Ալեքսանդր Խաչատուրյանը։
«Այսօրվա մարդկային կապիտալի պայմաններում ժամանակակից տնտեսությունում մենք հավատացած են, որ կարող ենք լինել պահաջված և մրցունակ»,- ասաց նա։
Ըստ նրա՝ իրենք ստեղծելու են այնպիսի աշխատատեղեր, որոնք ապահովելու են մեր և մեր ընտանիքների անդամների բարեկեցիկ կյանքը։
«Մշակել ենք և իրականացնելու ենք պետություն-մասնավոր գործընկերության ծրագրեր։ Մենք կենտրոնանալու ենք օտարերկրյա ներդրումների ներգրավման վրա։ Բարելավելու ենք գործարար միջավայրը, բիզնեսի մրցունակությունը բարձրացնելու համար ընդլայնելու ենք պետական աջակցության և սուբսիդավորման գործիքակազմը։ Մենք ավարտին ենք հասցնելու ամբողջական թվային կառավարության ձևավորումը»,- ասաց նա։
Մանրամսները տեսանյութում:
https://youtu.be/YR8GgMbTYvs