Մենք ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները․ Վահե Հակոբյան
29 Մայիս 2021
Պատերազմից հետո Հայաստանը հայտնվեց նոր մարտահրավերների առաջ, տասնյակ համայնքներ դարձան սահմանապահ և ոչ թե սահմանամերձ։ Այսպես ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանը՝ խորհրդարանական ընտրություններին իրենց դաշինքի ծրագիրն ու թիմը ներկայացնելուն նվիրված միջոցառմանը։
«Մի քանի միջպետական, ինչպես նաև՝ համայնքային ճանապարհները հայտնվեցին թշնամու նշանառության, առանձին դեպքերում՝ վերահսկողության տակ։ Այս պայմաններում պետք է կատարել հսկայածավալ աշխատանք»,- ասաց նա։
Ըստ նրա՝ համաչափ զարգացած պետություն ունենալու համար առաջին հերթին պետք է ունենալ բարձրակարգ ու անցանելի ճանապարհներ։
«Մենք ապահովելու ենք ՀՀ բոլոր համայնքների տրանսպորտային հասանելիությունը և աշխատելու ենք բեռնաթափել Երևանի ճանապարհները։ Անհրաժեշտ է այս պահին կասեցնել խոշորացման ծրագիրը և վերլուծել արդեն իսկ տեղի ունեցած փոփոխությունների դրական և բացասական կողմերը։ Զբոսաշրջության ոլորտի վերականգնման համար նախատեսվում է պետական աջակցություն՝ հարկային արտոնությունների, պետություն-մասնավոր գործընկերության ծրագրերի, սուբսիդիաների և հարկերի վերադարձի մեխանիզմների տեսքով։ Մշակվելու են գյուղատնտեսության ոլորտի սուբսիդավորման նոր մոտեցումներ՝ առաջին հերթին նախապատվությունը տալով ֆերմերների հետ ուղղակի հարաբերություններին»,- ասաց նա։
Մանրամասները տեսանյութում:
https://youtu.be/ep5DDb-DTKg