Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք․ Իշխան Սաղաթելյան
29 Մայիս 2021
Մենք գիտենք մեր պետության խնդիրները, գիտենք դրանց լուծելու ճանապարհները։ Խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրի դրույթները ներկայացնելիս ասաց ՀՅԴ անդամ, «Հայաստան» դաշինքի առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։
«Մենք ունենք թիմ, փորձառություն այդ խնդիրները լուծելու համար։ Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք»,- ասաց նա։
Ըստ նրա՝ ստղծված իրավիճակում վճռական գործողությունների անհրաժեշտություն կա։
«Մեր պետականության ու ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ: Մենք ունենք այդ կամքը: Չկա հայություն առանց Հայաստան։ Այդ իմաստով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ։ Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։ Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/tIE3TUAN0ug
Ծրագրային դրույթներ Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկաայցուցիչ Իշխան Սաղաթելյանի ելույթից
«Մեր պետականության ու ինքնիշխանության հետագա կորուստները հնարավոր է հաղթահարել միայն միասնական, ազգային-պետական քաղաքականությամբ և դրանք իրականացնելու վճռականությամբ:
Մենք ունենք այդ կամքը: Չկա հայություն առանց Հայաստան։
Այդ իմաստով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ։
Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։
Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր։
Հայ ժողովուրդն ունի մեկ ընտրություն՝ ուժեղ Հայաստանի ընտրությունն է։ Մենք հավատում ենք այդ ընտրությանը։ Մենք գալիս ենք հաստատելու արժանապատիվ խաղաղություն, անվտանգ Հայաստան, պաշտպանված սահմաններ
Հայաստան» դաշինքն է ամուր պետականության շինարարն ու երաշխավորը։
Այո, մենք գիտենք խնդիրները, գիտենք այդ խնդիրները լուծելու ճանապարհները։ Մենք ունենք թիմ, փորձառություն, այդ խնդիրները լուծելու համար։ Մենք նոր որակի ազգային պետության երաշխավորն ենք»,- ասաց Ի. Սաղաթելյանը։
Մենք քաջ գիտակցում ենք, որ մեր բոլոր քայլերի հիմքում իբրև առաջնահերթություն մեր ազգային պառակտվածության հաղթահարումն ու ատելության մթնոլորտի բացառումն է լինելու։
Մենք ընտրում ենք համերաշխ և ազգային Հայաստանը։ Վերականգնելու ենք համերաշխության և երկխոսության կենսական մթնոլորտը, որպեսզի միասին, ազգային շահերի շուրջ համախմբված կարողանանք կառուցել ուժեղ Հայաստան:
Քաղաքակրթությունների բախումների, իրական և ցանցային պատերազմների այս փոթորկոտ ժամանակներում Հայաստանի և Սփյուռքի քաղաքական, ֆինանսական, մտավոր ներուժի համախմբումը բացառիկ անհրաժեշտություն է։ Այն պետք է արդյունավետ իրացվի տնտեսական, սոցիալական, մշակութային, կրթական առհասարակ զարգացման բոլոր ուղղություններին համապատասխան։ Ուրմեն՝ չկա հայություն առանց Հայաստանի:
Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շրջանակում ձևավորելու ենք ամբողջական օրակարգ, կասեցնելու ենq սպասվող արտագաղթի նոր ալիքը, խթանելու ենք ներգաղթն ու հայրենադարձությունը, վերանայելու ենք երկաքաղաքացիների՝ երկրի պետական կառավարման մեջ ներգրավելու սահմանափակումները։
Վերականգնելու ենք Հայաստանի հանդեպ Սփյուռքի վստահությունը, այդ թվում՝ բացառելու ենք «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցների ոչ կանոնադրային օգտագործումը։
Ձևավորելու ենք Սփյուռքի նյութական կապիտալը Հայաստանում և Արցախում ներգրավելու նոր մեխանիզմները, ներդնելու ենք բազմահարթակ ներդրումային ֆոնդերի համակարգ։ Ստեղծելու ենք բարձր որակավորում ունեցող սփյուռքահայ մասնագետների ներհոսքի հատուկ նպատակային ծրագրեր, հարկային և այլ արտոնություններ ենք նախատեսելու բարձր որակավորմամբ արտերկրյա մասնագետների համար։
Ձևավորելու ենք անձեռնմխելի կապիտալով պետական հիմնադրամ, որը կֆինանսավորի գիտական առաջնահերթությունների ուղղությամբ օտարերկրյա առաջատար մասնագետների երկարաժամկետ գիտական և մանկավարժական գործունեությունը։
Հետամուտ ենք լինելու հայ ժողովրդի անժամանցելի իրավունքների իրականացմանը, ձգտելու ենք թուրք-ադրբեջանական ագրեսիայի և հայ ժողովրդին պատճառված կորուստների միջազգային ճանաչմանը։ Ընդունելու ենք Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման, դատապարտման և հատուցման ընդլայնման աշխատանքները։ Ամրապնդելու ենք ազգային ինտիտուտները, Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն երաշխավորվելու են բացառիկ կարգավիճակից բխող հնարավորություններ իրացնելու մեր հոգևոր կյանքի, շինության և ազգապահպան կարևոր առաքելությունը։
Հայաստանը լինելու է սոցիալական արդարության և բարեկեցության երկիր.
Անհապաղ ձեռնամուխ ենք լինելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի ծանր հետևանքները մեղմելու աշխատանքներին, գերեվարված բոլոր անձանց վերադարձին, զոհվածների և անհետ կորածների տվյալների հստակեցմանը։ Ներդնելու ենք պատերազմում վիրավորված և սահմանափակ կարողություններ ձեռք բերած անձանց սոցիալականացման վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ծրագրեր։
Կոնդի պետական ամառանոցները վերածելու ենք ժամանակակից վերականգնողական կենտրոնի։ Փախստականներին ապահովելու ենք բնակարաններով, կյանքի արժանապատիվ պայմաններով, զոհվածների և վիրավորների ընտանիքներին տրամադրելու ենք անհրաժեշտ ֆինանասական աջակցություն։
Համազգային ներուժի համախմբման ուղենիշն է՝ պատասխանատու քաղաքացի, ներառական հասարակություն, ազգային ուժեղ պետություն.
Դեպի ուժեղ Հայաստան։