Հանդիպում Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբների աշխատակիցների հետ
01 Հունիս 2021
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր՝ հունիսի 1-ին, Աշտարակում հանդիպել են Արագածոտնի մարզի բնակիչների և շտաբների աշխատակիցների հետ։
Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել ներկաների շտաբային աշխատանքներին ներգրավվելու համար՝ նշելով տեղում դաշտային աշխատանքի կարևորությունը։
«Պետք է հավատաք, որ ճիշտ ճանապարհի վրա եք և ճիշտ աշխատանք եք կատարում։ Առանց հավատի ոչ մի գործ հաջողություն չի ունենում։ «Հայաստան» դաշինքը մտել է այս պայքարի մեջ մի նատակով՝ ունենալ ուժեղ Հայաստան։ Բոլորի մոտ նույն զգացողությունն է․ երկիրը անտեր է մնացել։ Նման պայմաններում ոչ ոքի աշխատանքը չի կարող իր բնականոն հունով ընթանալ։ Հունիսի 20-ից հետո պետք է վերականգնվի այն զգացողությունը, որ Հայաստանն անտեր չէ», – ասել է նախագահ Քոչարյանը։
Իշխան Սաղաթելյանն իր հերթին հիշեցրել է , որ երեք տարի առաջ մի խումբ մարդիկ ստի ու մանիպուլյացիայի միջոցով եկան իշխանության, քանդեցին ամեն ինչ՝ եկեղեցուց մինչև բանակ։
«Պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո այս չարիքի իշխանությոնը պետք է հեռանար, բայց նրանք վեց ամիս ժամանակ խնդրեցին՝ իրավիճակը շտկելու համար։ Ոչինչ չարվեց, իրավիճակն ավելի վատացավ։ Այս չարիքի իշխանությունը պետք է հեռանա։ Մենք ունենք այն ուժն ու կամքը, ծրագիրն ու դրա իրագործման պոտենցիալը, որը բնականոն զարգացման կվերադարձնի մեր երկիրը»,- եզրափակել է Սաղաթելյանը։
«Հայաստան» դաշինք
https://youtu.be/u8iPWcmpTiY