Գեղարքունիքի նախկին մարզպետը կառաջադրվի ՀՅԴ-ից՝ նույն մարզում
12 Նոյեմբեր 2018
Գեղարքունիքի նախկին մարզպետ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախիին անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին:
Նա պատրաստվում է ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել Գեղարքունիքի մարզում։
«Սիրով տեղեկացնում եմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին ռեյտինգային կարգով առաջադրելու եմ իմ թեկնածությունը Գեղարքունիքի մարզում:
Ակնկալում եմ Ձեր աջակցությունը և սատարումը:
Հ.Գ. Անավարտ մնացած ծրագրերի և նոր գաղափարների կյանքի կոչելու համար ստեղծվել է ևս մեկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք միասին:
Սիրով՝ Ձեր ամենօրյա ընկեր Իշխան Սաղաթելյան», — նշել է նա իր հայտարարության մեջ: