Գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամը
03 Հունիս 2021
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի հայտարարությունը․
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ցանկանում եմ տեղեկացնել, որ արդեն իսկ գործում է «Հայաստան» դաշինքի նախընտրական հիմնադրամն, այն իր գործունեությունն իրականացնելու է թափանցիկության ապահովմամբ և հաշվետվողականությամբ։
Տեղեկացնում եմ, որ բոլոր մեր համակիրները, գաղափարակիցները կարող են մասնակցություն ունենալ Հիմնադրամի գործունեությանը, համալրում կատարելով հետևյալ հաշվեհամարին՝ 103009090202։
Պարզաբանեմ նաև, որ Ընտրական օրենսգրքի համաձայն` համալրման գումարը նման դեպքերում չի կարող գերազանցել 500,000 ՀՀ դրամը, պարտադիր է նշել համալրում կատարողի անձնական տվյալները:
Ուշադրություն դարձրեք, որ իրավաբանական անձինք և կազմակերպությունները ՉԵՆ կարող կատարել համալրում։ Կարգավորումը վերաբերում է միայն ֆիզիկական անձանց:
Վստահ ենք՝ ամեն ինչ լավ է լինելու։
«Հայաստան» դաշինք