Մեր վերելքի ապագան սկսվելու Նիկոլի հեռացման հաջորդ իսկ օրը․ Արմեն Ռուստամյան
07 Հունիս 2021
Այսօր, հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբում տեղի ունեցավ դաշինքի կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի, դաշինքի անդամներ Արմեն Ռուստամյանի և Արթուր Ղազինյանի մամուլի ասուլիսը:
Այս իշխանությունն արդեն իսկ անցյալում է, եւ պետք չէ նրանց վրա ուշադրություն դարձնել։ Պետք է շեշտը դրվի ծրագրերի, վերելքի հեռանկարի վրա։ Այն երաշխիքները, որ տվել են «Հայաստան» դաշինքն ու Ռոբերտ Քոչարյանը, այն է՝ մենք ձգտում ենք արժանապատիվ խաղաղության, սահմանների անվտանգությանը, եւ այդ ամենին, վստահաբար, հասնելու ենք․ հայտարարեց Արամ Վարդեւանյանը։
Մեզ մնում է 13 օր այս վարչակազմից ազատվելու համար և պետք է այդ 13 օրը լիարժեք օգտագործենք, որպեսզի դա լինի․ ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի նպատակը շարունակում է մնալ նույնը, ինչ Հայրենիքի փրկության շարժման նպատակը՝ ունենալ այնպիսի Հայաստան, որ լինի առանց Նիկոլ Հայաստան, և կարողանանք իսկապես նոր շունչ հաղորդել մեր երկրի զարգացմանը։
«Սա մենք փորձեցինք անել փողոցով, որը ենթադրում էր ճնշում գործող խորհրդարանի վրա, այդ խորհրդարանը չգնաց այդ ճանապարհով, ուսապարկերը դեռ մնացին մեծամասնություն, շատ ուսապարկային էր այդ խորհրդարանը և հնարավոր չեղավ լուծել այդ գլխավոր հարցը։ Հիմա մեզ մնում է նոր խորհրդարանում դա անել։ Սա մենք համարում ենք միակ ճանապարհը, որով հնարավոր է անցնցում և առանց արյունահեղության հասնել Նիկոլի հեռացմանը»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա նշեց, որ իրենց մնացած բոլոր քայլերը բխում են սրանից։
Ռուստամյանի համոզմամբ՝ կա ընտրություն, քանի որ ուղղակի կամ անուղղակի մասնակցում են նախորդ բոլոր 3 նախագահները, և հնարավորություն կա վերլուծելու առանց Նիկոլ Հայաստանը և Նիկոլով Հայաստանը։ Ընտրողը պետք է հասկանա՝ փրկում է Նիկոլի՞ն, թե՞ փրկում է Հայաստանը։
«Նիկոլի համար Հայաստանը դարձել է իր պատսպարանը․ վարչապետի պաշտոնի հետևում նա պատսպարվում է պատասխանատվությունից»,-ասաց նա։
«Հայաստան դաշինքի» ներկայացուցիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի խուսափեն սադրանքներից. նշեց Արթուր Ղազինյանը։
«Այսօրվա Հայաստանի իրավապահ համակարգի բարձրագույն և գլխավոր ղեկավարությունը ունի մեծ առաքելություն՝ հասարական համերաշխության ներքին կայունության ապահովման համար։ Ուզում եմ, որ իրենք քաջ գիտակցեն, որ յուրաքանչյուր գործողություն, անգործություն գտնվում է մշտադիտարկման ներքո։ Դաշինքի շրջանակներում ստեղծվել է մոնիթորինգային խումբ, որը մշտական ռեժիմով դիտարկում է իրավապահ մարմինների աշխատակիցների վարքագիծը։ Մենք ստանում ենք անընդհատ տեղեկություններ,թե ինչպես են իրենց պահում ոստիկանության ,ԱԱԾ, դատախազության, քննչական մարմինների ներկայացուցիչները և որքանով են նրանց գործողությունները տեղավորվում իրավունքի և գործող օրենսդրության շրջանակներում»,- ասաց նա։
https://youtu.be/5-jl88VW040
https://youtu.be/Jcv4Q_Swjf0