«Հայաստան» դաշինքի քարոզարշավը մեկնարկեց Սյունիքից
09 Հունիս 2021
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի առաջին օրն (հունիսի 7) անցել է Սյունիքի մարզում։ Դաշինքի առաջնոդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՅԴ ԳՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իշխան Սաղաթելյանն ու թիմակիցները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Ագարակում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում։
Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի անվտանգության, Արցախի հետ հարաբերությունների, գերիների վերադարձի մասին հարցերը։ Ընտրողներին նաև հետաքրքրում էր, թե տնտեսական ճգնաժամից դուրս գալու ինչ ճանապարհներ է տեսնում «Հայաստան» դաշինքի թիմը։
Նախագահ Քոչարյանն սպառիչ պատասխաններ է տվել բոլոր հարցերին՝ վստահեցնելով, որ ճիշտ և գրագետ կազմակերպված աշխատանքի արդյունքում բարձրացված խնդիրները միանգամայն լուծելի են։ Իսկ «Հայաստան» դաշինքը հենց այն թիմն է, որն ունի դրա համար անհրաժեշտ գիտելիքն ու փորձը։
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն (հունիսի 8) անցել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում։ Դաշինքի առաջնոդները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, ՀՅԴ ԳՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Իշխան Սաղաթելյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ու թիմակիցները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Գորիսում, Սիսիանում, Ջերմուկում, Վայքում ու Եղեգնաձորում։
Ընտրողների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի անվտանգության, պատերազմում կրած պարտության, զոհված և վիրավորված զինվորների ընտանիքներին փոխհատուցման, Ամուլսարի հանքի բացման, աշխատատեղերի ստեղծման հետ կապված հարցեր։
«Հայաստան» դաշինքի առաջնորդները վստահեցրել են ընտրողներին, որ իրենց թիմն ունի այն փորձն ու գիտելիքները, որոնք անհրաժեշտ են երկիրն այս անդունդից հանելու համար։
«Հայաստան» դաշինք
Մանրամասները՝ տեսանյութում