«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը Արագածոտնի մարզում
11 Հունիս 2021
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի չորրորդ օրն (հանիսի 10) անցել է Արագածոտնի մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամները հանդիպումներ են անցկացրել Թալինում, Ծաղկահովիտում, Ալագյազում, Ապարանում ու Աշտարակում։
Հանդիպումների ընթացքում դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է գերիների վերադարձին, երկրի արտաքին քաղաքականության, Շուշիի հնարավոր հանձնմանը վերաբերող հարցերին։ Արագածոտնի մարզի բնակիչներին անհանգստացնում էր նաև աշխատատեղերի ստեղծման հարցը, ոռոգման ջրի խնդիրը։
Օրն ամփոփվեց Աշտարակի կենտրոնական հրապարակում հրավիրված բազմամարդ հանրահավաքով, որտեղ ելույթ ունեցան դաշինքի առաջնորդներն ու անդամները։
«Օգնեք ինձ և մեր քաղաքական թիմին ստանձնել այս պատասխանատվությունը, և մենք կապացուցենք, որ ի վիճակի ենք կրկնել մեր հաջողությունները։ Եվ ոչ մեկ չմտածի, որ հանգիստ ենք թողնելու ձեզ՝ աշխատացնելու ենք գիշեր-ցերեկ։ Ինքներս էլ մի քիչ ձեզանից շատ ենք աշխատելու», – հանրահավաքին հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Հանրապետության 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաեւ դաշինքը կազմած քաղաքական ուժերի մասին: «Մենք իշխանության ենք գնում Դաշնակցության հետ, որն ունի նվիրվածություն եւ մարդկային պոտենցիալ»,- նշել է Քոչարյանը:
«Հայաստան» դաշինք