«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը Լոռու մարզում
13 Հունիս 2021
«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի վեցերորդ օրն (հունիսի 12) անցել է Լոռու մարզում։ Դաշինքի առաջնորդներն ու անդամները հանդիպումներ ու հանրահավաքներ են անցկացրել Սպիտակում, Ստեփանավանում, Տաշիրում, Վանաձորում և Ալավերդիում։
Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերհիշել է աղետի գոտում իր կատարած աշխատանքը, նշելով, որ հունիսի 20-ից հետո Հայաստանում կլինի այնպիսի կառավարություն, որի համար պատվի հարց է լինելու գերակատարել այդ արդյունքները։
Հանդիպումների ժամանակ դաշինքի առաջնորդներն անդրադարձել են կրթության ոլորտին, նշելով, որ ազգային արժեքային համակարգի դեմ ուղղված փոփոխությունները վերացվելու են։
Քարոզարշավի վեցերորդ օրն ամփոփվել է Ալավերդի քաղաքում կազմակերպված հանդիպմամբ, որտեղ Ռ․ Քոչարյանը պատմել է 1992 թ․ հուլիսին կայացրած ճակատագրական մի որոշման մասին, որը հետագայում կտրուկ փոխել է Արցախյան առաջին պատերազմի ընթացքը։