«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը Արմավիրի մարզում
15 Հունիս 2021
«Հայաստան» դաշինքի հաղթարշավի ութերորդ օրն (հունիսի 14) անցել է Արմավիրի մարզում։ Քարոզարշավն սկսել է Էջմիածին քաղաքում հրավիրված բազմամարդ հանրահավաքով, որտեղ ելույթ են ունեցել դաշինքի անդամներն ու առաջնորդները։
Հանդիպումներ են եղել նաև Մեծամորում, Քարակերտում և Արմավիր քաղաքում, որտեղ առաջնորդները պատասխանել են ընտրողների հարցերին, անդրադարձել են մարզի խնդիրներին և դրանց լուծումներին, Մեծամորի ատոմակայանի աշխատանքին։
Նախագահ Քոչարյանը խոսել է նաև քաղաքական սերնդափոխության մասին, ասելով, որ արդեն տեսնում է այդ անձին, սակայն ժամանակ է պետք նրան հասունացնելու համար։
Քարոզարշավի այս օրն ամփոփվել է Երևանի Շենգավիթ վարչական համայնքի Գարեգին Նժդեհի հրապարակում հրավիրված բազմահազար հանրահավաքով։
«Փոխանցեք բոլորին, որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու համար, գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու համար, ձեր կյանքը բարելավելու համար, մեր երկիրն այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար», – հանրահավաքին հայտարարել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։