«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավը Շիրակի մարզում
17 Հունիս 2021
«Հայաստան» դաշինքի հաղթարշավի տասներորդ օրն (հունիսի 16) անցել է Շիրակի մարզում։ Քարոզարշավն սկսել է Արթիկ քաղաքում ընտրողների հետ հանդիպումից, որի ընթացքում դաշինքի առաջնորդները պատասխանել են արթիկցիներին հուզող հարցերին։
Ընտրողների հետ հանդիպումներ են եղել նաև Մարալիկում, Աշոցքում, Ամասիայում։ Հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձ է կատարվել մարզերի համաչափ զարգացման անհրաժեշտությանը, գյուղատնտեսական խնդիրներին, դրանց լուծումներին։ Շիրակցիները մտահոգված էին այն փաստով, որ տասնամյակներ անց մարզը դեռևս անվանում են «աղետի գոտի»։ Դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը խոստացել է, որ անելու են ամեն ինչ՝ այդ անվան մասին հնարավորինս արագ մոռանալու մասին։
Օրն ամփոփվել է Գյումրիում հրավիրված բազմամարդ հանրահավաքով։ Դիմելով հավաքված քաղաքացիներին՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ գյումրեցիները պետք է քայլ անեն և օգնեն ջնջել մեր պատմության այն ամոթի էջը, որը երեք տարի առաջ բացվել է հենց Գյումրիում։
«Հայաստան» դաշինք