Իրենք Սյունիքում ջախջախիչ պարտություն են տանելու․ Վահե Հակոբյան
20 Հունիս 2021
Չեմ բացառում, որ անելանելի վիճակից իշխանությունը բախումների կգնա, բայց իրենց մոտ ոչինչ չի ստացվելու, մենք սադրանքների չենք գնալու. Վահե Հակոբյան
«Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը արտահերթ խորհրդարանական ընտրություններին կատարեց իր քվեարկությունը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս ընտրություններն անհրաժեշտ են ապագա սերունդներին: Վահե Հակոբյանի խոսքով՝ իշխանությունը հոգեվարքի մեջ է, և դրանով է պայմանավորված նրանց ոչ ադեկվատ պահվածքը:
Անդրադառնալով հակաքարոզչական թռուցիկներին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ իրենց առնվազն իրավունք ունեն մտածելու, որ դա իշխանության ձեռքի գործն է:
Վահե Հակոբյանը հայտնեց, որ Սիսիանում շատ հայտնի դատավորի որոշմամբ՝ անհիմն խուզարկություններ են կատարվել «Հայաստան» դաշինքի՝ Սիսիանի գրեթե բոլոր շտաբներում, և 4 շտաբների ղեկավարներ հրավիրվել են Երևան՝ բացատրություն տալու:
Վահե Հակոբյանի խոսքով՝ «Հայաստան» դաշինքի հաղթանակը լինելու է շատ համոզիչ ու տպավորիչ, նա չի բացառում, որ անելանելի վիճակից իշխանությունը կփորձի բախումների գնալ, բայց իրենք սադրանքների չեն գնա և քաղաքացիներին էլ կոչ են անում չտրվել սադրանքների:
Վահե Հակոբյանը հայտնեց, որ Սյունիքում զինվորականներին ուղղորդում են ընտրելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Նա նշեց, որ բոլոր խախտումներն արձանագրվում են, ու դաշինքի իրավաբանները արդեն զբաղվում են այդ հարցերով:
https://youtu.be/Ji6tBxxxjrM