«Արցախն ապրում է». ջահերթ Ստեփանակերտում
27 Սեպտեմբեր 2021
Ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված նվիրյալների, սեպտեմբերի 26-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Արցախն ապրում է» խորագիրը կրող ջահերթ, որին մասնակցել են հազարավոր արցախցիներ:
Նախքան երթի մեկնարը Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում Տեր Մինասի քահանա Մովսիսյանի ձեռամբ մատուցվել է հոգեհանգստյան կարգ:
Երթի ընթացքում Ստեփանակերտի տարբեր հատվածներից երթին միացել են Արցախի բռնագրավված տարածքների անուններըը կրող թևերը:
Երթն ավարտվել է Ստեփանակերտի հուշահամալիրում, որտեղ մասնակիցներն իրենց խոնարհումն են բերել նահատակված նվիրյալների հիշատակին: