ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Շուշիի ազատագրումը. Հայ ժողովուրդի հաւաքական կամքին եւ միասնական ուժին Յաղթանակի խորհրդանիշը

09 Մայիս 2013

8-9 Մա­յի­սը պատ­մա­կան յի­շար­ժան թո­ւա­կան դար­ձաւ եւ փա­ռա­ւոր իր տե­ղը գրա­ւեց հա­յոց յու­շա­տետ­րին մէջ 1992ին, երբ Ար­ցախ աշ­խար­հի հի­նա­ւուրց բեր­դա­քա­ղաք Շու­շին ա­զա­տագ­րո­ւե­ցաւ հայ ժո­ղո­վուր­դի հե­րո­սա­ կան զա­ւակ­նե­րուն ռազ­մա­կան բա­ցա­ռիկ սխրան­քով։

Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թիւ­նը պաշ­տօ­նա­պէս Մա­յիս 9ին կը մե­ծա­րէ «­Շու­շիի ա­զա­տագր­ման եւ յաղ­թա­նա­կի» պե­տա­կան տօ­նը։ Իսկ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան պաշ­տօ­նա­կան տօ­նա­ցոյ­ցով Մա­յիս 9ն հռ­չա­կո­ւած է «­Յաղ­թա­նա­կի Օր»։

Թէ՛ իբ­րեւ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի յան­դուգն նա­խա­ձեռ­նու­թիւն եւ թէ, մա­նա­ւա՛նդ, իբ­րեւ ռազ­մա­կան փայ­լուն գոր­ծո­ղու­թիւն, Շու­շիի ա­զա­տագր­ման միօ­րեայ յաղ­թա­կան գրո­հը, որ սկսաւ 8 Մա­յիս 1992ի գի­շե­րը, ազ­գա­յին-քա­ղա­քա­կան իր նշա­նա­կու­թեամբ կա­րե­ւո­րա­գոյն դար­ձա­կէտ մը խորհր­դան­շեց հայ ժո­ղո­վուր­դի բազ­մա­դա­րեան պատ­մու­թեան հա­մար։

Շու­շիի Յաղ­թա­նա­կը հան­դի­սա­ցաւ Ար­ցա­խի ի­րո­ղա­կան ա­զա­տագ­րու­թեան ռազ­մա­կան ան­կիւ­նա­քա­րը։

Ա­ւե­լի՛ն. Շու­շիի ա­զա­տագ­րու­մով հայ ժո­ղո­վուր­դը ոչ միայն յաղ­թա­կան հի­մը դրաւ Ար­ցա­խի վե­րա­տի­րաց­ման պայ­քա­րին, այ­լեւ՝ ռազ­մա­քա­ղա­քա­կա­նօ­րէն ա­պա­հո­վեց վե­րան­կա­խա­ցեալ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան ազ­գա­յին անվ­տան­գու­թիւ­նը։

Բարձ­րա­նիստ բեր­դա­քա­ղա­քի ա­նա­ռիկ իր դիր­քով յատ­կան­շո­ւող Շու­շին ոչ միայն վեր­ջին քսա­նա­մեա­կին, այ­լեւ հայ ժո­ղո­վուր­դի հա­զա­րա­մեակ­նե­րու պատ­մու­թեան բո­լոր թէժ պա­հե­րուն, բայց յատ­կա­պէս 17րդ դա­րէն սկսեալ թափ ա­ռած հա­յոց ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի բախ­տո­րոշ բո­լոր վե­րի­վայ­րում­նե­րու ըն­թաց­քին, խորհր­դան­շած է հայ­կա­կան ինք­նու­թեան, ինք­նու­րոյ­նու­թեան եւ ա­զատ ու ան­կախ ապ­րե­լու ազ­գա­յին կամ­քին բար­ձունք­նե­րէն մէ­կը՝ ա­նա­ռիկ եւ հե­րո­սա­կան։

Մի­ջին դա­րե­րուն Շի­կա­քար բեր­դա­քա­ղա­քի ա­նու­նով հռչա­կո­ւած Շու­շին մեր ժա­մա­նակ­նե­րը թե­ւա­կո­խեց իբ­րեւ հայ­կա­կան լեռ­նաշ­խար­հի ե­զա­կի ար­ծո­ւե­բոյն­նե­րէն մէ­կը։ Հա­կա­ռակ դա­րե­րու ըն­թաց­քին կա­տա­րո­ւած այ­լա­ցեղ աս­պա­տա­կու­թեանց եւ բռնագ­րա­ւող ու­ժե­րու կող­մէ նա­խա­ձեռ­նո­ւած՝ հայ­կա­կան այս հի­նա­ւուրց ոս­տա­նը օ­տա­րա­մուտ տար­րե­րով բնա­կեց­նե­լու եւ հա­յա­թափ­ման են­թար­կե­լու փոր­ձե­րուն, Շու­շին ե՛ւ պահ­պա­նեց հայ­կա­կան իր ազ­գա­յին դի­մա­գի­ծը, ե՛ւ դար­ձաւ հայ մշա­կոյ­թի ու դպրու­թեան, այ­լեւ հայ քա­ղա­քա­կան մտքի ու ռազ­մա­կան տա­ղան­դի զար­գաց­ման կա­րե­ւո­րա­գոյն բնօր­րան մը։

1895ին Շու­շի անդր­կով­կա­սեան յայտ­նի գիւ­ղա­քա­ղաք էր 30 հա­զար բնակ­չու­թեամբ, ո­րուն 21 հա­զա­րը հայ էին։ Շու­շիի Թե­մա­կան դպրո­ցը կը հան­դի­սա­նար, ա­տե­նին, ողջ հա­յա­շար­հի կրթա­կան հինգ կա­րե­ւոր կրթօ­ճախ­նե­րէն մէ­կը, ուր թրծո­ւե­ցան թէ՛ հայ ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման գլխա­ւոր դէմ­քե­րէն շա­տեր, թէ՛ հե­տա­գա­յին՝ խորհր­դա­յին դա­րաշր­ջա­նին, Կար­միր Բա­նա­կի մե­ծա­նուն զօ­րա­վար­ներ դար­ձած հայ գոր­ծիչ­ներ։

Հա­յաս­տա­նի ան­կա­խու­թեան կերտ­ման եւ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թեան հիմ­նա­ւոր­ման տա­րի­նե­րուն, 1918-1921 թո­ւա­կան­նե­րուն, Շու­շին ա­ռա­ջա­ւոր դիր­քը ե­ղաւ Հայ­կա­կան Դի­մադ­րու­թեան՝ ա­րե­ւել­քէն եւ հիւ­սիս-ա­րե­ւել­քէն Հա­յաս­տա­նի ու հա­յու­թեան գո­յա­տեւ­ման սպառ­նա­ցող թուրք-թա­թար ա­զե­րիա­կան վտան­գին եւ ներ­խուժ­ման փոր­ձե­րուն դէմ։ Ար­ցա­խի հա­յու­թեան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րը ղե­կա­վա­րե­լով՝ Շու­շի հե­րո­սա­բար դի­մադ­րեց Հա­մաթր­քա­կան հա­յաս­պան վտան­գին եւ տե­ղի տո­ւաւ միայն Հա­յաս­տա­նի խորհր­դայ­նա­ցու­մէն ետք, երբ Ս­տա­լի­նեան կա­մա­յա­կա­նու­թեամբ պար­տադ­րա­բար կցո­ւե­ցաւ Խորհր­դա­յին Ադր­բե­ջա­նին իբ­րեւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Ինք­նա­վար Մարզ։

Խորհր­դա­յին լու­ծի տակ Շու­շին հե­տե­ւո­ղա­կա­նօ­րէն են­թար­կո­ւե­ցաւ ատր­պէյ­ճա­նա­կան հա­յա­թափ­ման քա­ղա­քա­կա­նու­թեան, բայց ար­ցա­խա­հա­յու­թիւ­նը եր­բեք չհա­մա­կեր­պե­ցաւ ճնշում­նե­րուն։ Իսկ երբ 1988ին ար­ցա­խա­յու­թիւ­նը բարձ­րա­ցուց Հա­յաս­տա­նի հետ Միաց­ման դրօ­շը, ա­զե­րիա­կան բա­նա­կին ա­նա­ռիկ յե­նա­կէ­տը դար­ձած Շու­շին պա­տու­հաս դար­ձաւ ողջ Ար­ցա­խի գլխուն, յատ­կա­պէս իր ան­մի­ջա­կան ստո­րո­տը գտնո­ւող Լ.Ղ.Ի.Մ.ի մայ­րա­քա­ղաք Ս­տե­փա­նա­կեր­տը մնա­յուն ռմբա­կո­ծու­մի տակ առ­նե­լով։
Այս բո­լոր ա­ռում­նե­րով հայ­կա­կան հե­րո­սու­թեան ու դիւ­ցազ­նա­կան խո­յան­քի փա­ռա­հեղ մարմ­նա­ւո­րու­մը ե­ղաւ 8-9Մա­յիս 1992ի Շու­շիի ա­զա­տագր­ման ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թիւ­նը, որ պատ­մա­կան նշա­նա­կու­թիւն զգե­ցաւ նաեւ իր ա­ռա­ջա­ցու­ցած հա­մա­հայ­կա­կան ազ­գա­յին միաս­նա­կա­նու­թեամբ։

Հայ­կա­կան գրո­հը սկսաւ բո­լոր ուղ­ղու­թիւն­նե­րով՝ Ար­ցա­խեան Ա­զա­տա­մար­տին զի­նո­ւո­րագ­րո­ւած հայ մար­տիկ­նե­րու բո­լոր միա­ւոր­նե­րուն մաս­նակ­ցու­թեամբ, կա­նո­նա­ւոր բա­նա­կա­յին­ներ ըլ­լա­յին ա­նոնք թէ Հա­յաս­տա­նի տար­բեր շրջան­նե­րէն եւ սփիւռ­քեան հա­յօ­ճախ­նե­րէն Ար­ցախ փու­թա­ցած նո­րօ­րեայ ֆե­տա­յի­ներ։ Դաշ­նակ­ցու­թեան դրօ­շին տակ հա­մախմ­բո­ւած ա­զա­տա­մար­տիկ­ներ ըլ­լա­յին ա­նոնք, թէ 1988ի հա­մա­ժո­ղովր­դա­կան շարժ­ման ա­լի­քին հետ կեանք ա­ռած ջո­կատ­նե­րու ան­դամ «մա­հա­պարտ­ներ» կամ «երկ­րա­պահ կա­մա­ւո­րա­կան­ներ»։

Ան­շուշտ, յան­դուգն այդ գրո­հին ըն­թաց­քին, ա­ռաս­պե­լա­տիպ հայ հե­րոս­նե­րու ա­րիւ­նէն ծանր գին վճա­րե­ցինք ա­նա­ռիկ Շու­շին ա­զա­տագ­րե­լու հա­մար։ Բայց ա­զա­տու­թեան եւ յաղ­թա­նա­կի ու­ղին միշտ ալ ա­րեամբ ներ­կո­ւած է եւ, կռո­ւի դաշ­տին վրայ ին­կած նոյն այդ հե­րոս­նե­րու ա­րեան գնով, թան­կա­գին իր ար­ժէքն ու նշա­նա­կու­թիւ­նը նո­ւա­ճած է ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի իւ­րա­քան­չիւր յաղ­թա­նակ ոչ միայն հայ ժո­ղո­վուր­դի, այ­լեւ՝ բո­լոր ժո­ղո­վուրդ­նե­րու պատ­մու­թեան մէջ։

Հա­յոց յու­շա­տետ­րի 8-9 Մա­յի­սի է­ջով՝ Շու­շիի ա­զա­տագ­րու­թեան այս փա­ռա­պանծ յաղ­թա­նա­կին մէջ, ա­մէն բա­նէ ա­ռաջ եւ վեր նախ կ­՛ար­ժե­ւո­րենք մեր ժո­ղո­վուր­դի ա­րի այ­րե­րուն միաս­նա­կան յանդգ­նու­թիւնն ու հե­րո­սու­թիւ­նը։

8 Մա­յիս 1992ի գրո­հով հայ­կա­կան ու­ժե­րը նո­ւա­ճե­ցին ե­րա­զը, ա­զա­տագ­րե­ցին Շու­շին եւ ճամ­բան հար­թե­ցին Հա­յաս­տա­նի հետ սահ­մա­նի ողջ եր­կայն­քով Ար­ցա­խի վե­րա­տի­րա­ցու­մին։

Ար­ցա­խի ի­րո­ղա­կան ա­զա­տագ­րու­մին եւ Հա­յաս­տա­նի հետ միա­ցու­մին ամ­րա­կուռ ան­կիւ­նա­քա­րը հան­դի­սա­ցաւ Շու­շիի վե­րա­տի­րա­ցու­մը։

Մա­յիս 8-9ի ա­մե­նա­մեայ ո­գե­կո­չու­մը կը ծա­ռա­յէ շեշ­տե­լու, Յաղ­թա­նա­կի Օ­րո­ւան փա­ռա­բա­նան­քին կող­քին, միա­ժա­մա­նա՛կ, Շու­շիի վե­րա­շի­նու­թեան, վե­րաբ­նա­կեց­ման ու նո­րո­վի ծաղկ­ման պայ­քա­րին հա­մազ­գա­յին ու­ժե­րով լծո­ւե­լու հրա­մա­յա­կանն ու պար­տա­ւո­րու­թիւ­նը։

Շու­շիի ա­զա­տագ­րու­թեան հա­մար ի­րենց գե­րա­գոյ­նը նո­ւի­րա­բե­րած հայ ժո­ղո­վուր­դի մեծ ու հե­րոս զա­ւակ­ներ­նե­րուն պարտք ենք, ա­մէն բա­նէ վեր, ամ­բողջ Ար­ցա­խի ի­րո­ղա­կան ան­կա­խու­թեան եւ Հա­յաս­տա­նի հետ միու­թեան պահ­պա­նումն ու նաեւ ի­րա­ւա­կան ճա­նա­չու­մով հաս­տա­տագ­րու­մը։

Շու­շիի ա­զա­տագ­րու­թեան հա­մար թա­փո­ւած հայ հե­րոս­նե­րու ա­րիւ­նը ար­դէն դար­ձած է սրբա­զան Կ­տակ՝ ա­րեամբ նո­ւա­ճո­ւա­ծը ա­մէն գնով պահ­պա­նե­լու, այլ մա­նա­ւանդ զար­գաց­ման ու­ղիով ար­մա­տա­ւո­րե­լու եւ ան­դառ­նա­լիօ­րէն հա­յաց­նե­լու, իբ­րեւ ազ­գա­յին ան­կորն­չե­լի հարս­տու­թիւն գա­լիք սե­րունդ­նե­րուն ա­ւանդ յանձ­նե­լու։

Որ­պէս­զի միշտ հպար­տու­թեամբ յի­շա­տա­կո­ւի փառ­քը 8-9 Մա­յիս 1992ին հայ ժո­ղո­վուր­դի բա­ցած լու­սա­ւոր դա­րաշր­ջա­նին՝ հա­յոց պատ­մու­թեան մե­րօ­րեայ մե­ծա­գոյն յաղ­թա­նա­կին։

Ն.
azator.gr

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հ․Յ․Դ․ Երիտասարդական-Ուսանողական 12-րդ

Հ․Յ․Դ․ Երիտասարդական-Ուսանողական 12-րդ համահայկական բանակումը կը շարունակէ իրա

19 Հուլիս 2025
Թոմ Բարաքը պետք է հեռացվի և հրապարակավ

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի

19 Հուլիս 2025
Փորձում են վախի մթնոլորտ սերմանել հանր

«Ակնհայտ է, որ քաղաքական խոսքի համար օրվա իշխանությունը հերթական անգամ օգտագոր

19 Հուլիս 2025
Բելգիայի Դաշնային խորհրդարանն ընդունել

2025թ. հուլիսի 18-ին Բելգիայի երկպալատ դաշնային խորհրդարանի ստորին մարմինը՝ Նե

18 Հուլիս 2025
ՀՀ իշխանություններն իրենց անհեռատես ք

Հուլիսի 17-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «

18 Հուլիս 2025
Հայրենասիրութեան Անվիճելի Հաւաստիքը. Հ

Թալթոս «Դէ՜հ, սեւ օրեր, բողոք դարձէ՛ք, Արիւն, քրտինք երկունք մտէ՛ք, Տանջա

18 Հուլիս 2025
Շատ վտանգավոր ուղղությամբ է գնում Հայա

Երբ մենք 4 տարվա մեջ ասում ենք, որ ինքը միջանցքը վաղուց խոստացել է, ու տալու է

17 Հուլիս 2025
Հ.Մ.Ը.Մ.-ի Միջին Արեւելքի Ցամաքամասայի

Երեքշաբթի, 15 Յուլիս 2025-ի երեկոյեան ժամը 6:00-ին, Լեռնալիբանանի Պասքինթա գիւ

17 Հուլիս 2025
Նշմար. – Փաշինեան Սիւնիքը աճուրդ

Ամէն անգամ, որ Հայաստանի վարչապետ անուանեալը ճառանման մամլոյ ասուլիս մը տայ, մ

17 Հուլիս 2025
Փաշինյանը փաստացի հաստատեց, որ համաձայ

Նիկոլ Փաշինյանն այսօր վերջնականապես բացահայտեց վերջին շրջանում Հայ Առաքելական

16 Հուլիս 2025
Պատռեցէ՛ք դիմակները

«Կան մարդիկ, որոնք կը կարծեն, թէ իշխանութիւնը հոն՝ վերերն է. անոնք չեն նկատեր,

16 Հուլիս 2025
Փաշինյանի հրավերն ընդունելով՝ Մակրոնը

Հուլիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոն

16 Հուլիս 2025
Յեղափոխութիւնը Դէմ Է Կոյր Ահաբեկչութեա

Ձերբակալուած եօթը երիտասարդներէն հինգը դուրս եկան բանտէն, 72 ժամուան պայմանակա

16 Հուլիս 2025
Էներգետիկ համակարգը կհայտնվի կոլապսի մ

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՍԴ դիմում են ներկայացրել՝ վիճարկելով ՀԷՑ-ը «խլ

16 Հուլիս 2025
Մենք Պէտք Է Յաջողինք Վերստին Հրապարակ

Ներկայ օրերուն Գարեգին Նժդեհի կենսագործունէութեան ամէնէն առանցքային բաժինները

15 Հուլիս 2025
Իրանը դիմակայում է «հրեշավոր դիպլոմատի

1- Առարկայօրէն ու բազմապիսի ապացոյցներով երիցս փաստւեց, որ իրանական ժողովուրդը

15 Հուլիս 2025
Քոչարյանը դատի է տվել Փաշինյանին զրպար

Բոլոր երկրներում հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց դատական հայցեր են ն

15 Հուլիս 2025
Ազգային Ճակատ շարժման հանրահաւաք՝ Գլեն

Հետևելով Ազգային Ճակատ շարժման հրաւէրին հարիւրաւոր հայեր կիրակի Յուլիս 13ի կէս

15 Հուլիս 2025
ՀՅԴ-ն բոլորին կմիավորի՝ հայության և հա

Լեռնային Ղարաբաղի վերադարձը կլինի, ռազմագերիների վերադարձը կլինի, մենք ժողովրդ

15 Հուլիս 2025
Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավ

«Նեմեսիսի հուշաքարը լուռ վկան է մեր հավերժական պայքարի, բռնաճնշումներով մեզ չե

15 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company