Արտաշատ եւ Սպիտակ քաղաքներում տեղադրվեց Արցախի Հանրապետության դրոշը
06 Ապրիլ 2022
Խորհրդարանական ընդդիմության պայքարը հանուն Արցախի և Հայաստանի այսօր, ապրիլի 6-ին շարունակվեց Արարատի մարզի Արտաշատ քաղաքում։ Ակցիայի մասնակիցներն՝ ի դեմս ՀՅԴ երիտթևի ներկայացուցիչների, Արտաշատի կենտրոնում տեղադրեցին Արցախի Հանրապետության դրոշը։
Մասնակիցները կոչ արեցին միանալ Համազգային դիմադրության շարժմանը՝ վանկարկելով․ «Հայաստան, ոտքի՛ հանուն Արցախի»։ Ակցիային մասնակցել է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։
Դիմադրության շարժման շրջանակներում, արձագանքելով Ազատության հրապարակում հնչած կոչին և առաջնորդվելով «ՊԱՇՏՊԱՆԵԼՈՎ ԱՐՑԱԽԸ՝ ՊԱՇՏՊԱՆԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԸ» կարգախոսով, քաղաքացիներն այսօր Սպիտակում եւս բարձրացրել են Արցախի Հանրապետության դրոշը:
Առաջիկայում Համազգային դիմադրության շարժման մասնակիցները շարունակելու են տեղադրել Արցախի դրոշը հանրապետության տարբեր մարզերի քաղաքներում։