Այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը դեռ Աթաթուրքի երազանքն է եղել. Մելինե Անումյան
29 Հունիս 2022
Հունիսի 28-ին Հրապարակ TV-ի «Հանդիպում» հաղորդաշարի հյուրն էր Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի ավագ գիտաշխատող, թուրքագետ Մելինե Անումյանը:
Քննարկվել է վերջին շրջանում լայնորեն շրջանառվող Սյունիքի, կամ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի խնդիրը: Ինչպե՞ս է այն արծարծվում հայաստանյան և միջազգային քաղաքական հարթակներում, ի՞նչ տեղ է գրավում հայ-թուրքական բանակցությունների ներկա գործընթացում, ինչպիսի աշխարհաքաղաքական տեղաշարժերի պատճառ կարող է դառնալ. այս և մի շարք այլ հարցերի է անդրադարձել Մելինե Անումյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանությանն ու տնտեսությանը սպառնացող այդ վտանգը մարտահրավեր է նաև մեր հեռավոր և մերձավոր դաշնակիցների՝ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի համար: «Հուսամ՝ մեր դաշնակիցները շատ լավ են գիտակցում դա և որևէ կերպ թույլ չեն տա, որ այդ հարցը լուծվի թուրք-ադրբեջանական պատկերացումներին համապատասխան, և ճանապարհների ապաշրջափակումը տեղի կունենա միջազգայնորեն ընդունված խաղի կանոններով»,- ասել է Մելինե Անումյանը՝ նշելով, որ ինչպես ՀՀ գործող իշխանությունները, այնպես էլ մեր հանրության մի զգալի մասը տակավին չեն կարևորում և համապատասխան արձագանք չեն տալիս միջանցքի տրամադրման հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութում: