«Առանց Նիկոլ Հայաստան»․ «Դիմադրություն» շարժման հանրահավաքը եւ երթը
08 Հուլիս 2022
Այսօր, հուլիսի 8-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:
Հանրահավաքի մեկնարկին Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը իր ելույթում հիշեցրեց հայտնի «Ձորի Միրո» հայկական ֆիլմը։ Երբ Ֆիլմի հերոսը թուրքերից պաշտպանում էր իր հողը, ձորը։ Բայց պաշտպանությունը հաջողություն չունեցավ և նա կորցրեց հողը, ընտանիքը։
«Այդ ֆիլմերով դաստիարակված սերունդը 90-ական թթ․-ին զենք վերցրեց և վերադարձավ հայրենիքի փրկության պայքարին՝ ազատագրելով մեր երկիրը, Արցախը, Մեր Շենը և Միրոյին տարավ նորից իր ձորը՝ Բերդաձոր։ Այդ երջանկությունը տևեց այնքան ժամանակ, մինչև մեր կյանք փողոցից ներխուժեց մի խուժան, որը գողացավ մեզանից մեր հաղթանակները, հայրենիքը և հպարտությունը։ Ես նրան ասել ու ասելու եմ միշտ՝ հարենիքի գո՛ղ․․․»,- ասաց նա։
Այնուհետեւ ելույթներ ունեցան Վազգեն Սաղաթելյանը, Արցախի Ազգային ժողովի անդամ Մետաքսե Հակոբյանը, ընդդիմադիր պատգամավորներ Ասպրամ Կրպեյանը, Հայկ Մամիջանյանը, Արամ Վարդեւանյանը:
Վազգեն Սաղաթելյանը, ում նկատմամբ վեց քրեական գործ կա, իր խոսքւմ ասաց. Ցավոք, մեր հասարակության մեջ դեռ կան մարդիկ, ովքեր հավատացել են և շարունակում են հավատալ այս երեսպաշտներին:
«Ես շեշտը դնում հենց իրենց երեսպաշտության վրա, քանի որ ճիշտ է՝ նախկին իշխանությունների օրոք եղել են բազմաթիվ խնդիրներ, սխալներ, բացթողումներ, բայց ասացեք խնդրեմ՝ էլ ո՞ր իշխանության օրոք է մեր երկիրը կանգնած եղել կործանման եզրին, ո՞ր իշխանության ապիկար արտաքին և անվտանգային տապալած քաղաքականության հետևանքով մենք կորցրեցիքն մի ողջ սերունդ և Արցախի զգալի մասը», ասաց նա:
Սյունիքի մարզի Աղավնո եւ Նռնաձոր գյուղերում բոլոր բնակիչները տրամադրված են մարտական. իր ելույթում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը:
«Աղավնոյի համայնքապետի՝ Անդրանիկի հետ զրուցեցինք, ասաց, որ մի թիզ անգամ նահանջելու տեղ չկա, ընդհակառակը՝ վերականգնելու են ու պաշտպանելու են ժառանգություն ստացած սրբազան հայրենիքը: Ասաց՝ իմ զավակներին պետք է փոխանցեմ հավերժական հայրենիք ունենալու երազը, ու ես իրեն հավատում եմ իրեն»,- նշեց նա:
Ցուցադրվեց տեսահոլովակ՝ «Դիմադրություն» շարժման նախորդ շաբաթ կազմակերպած գործողություններից։
Ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Կա ՔՊ-ական իշխանություն և ժողովրդի իշխանություն։ Ժողովրդի իշխանության կարգավիճակն արդեն ընդունվել է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կողմից, որոնք պաշտոնապես խոսում են , որ մենք միասին կարողացել ենք կանխել օրվա իշխանությունների և իրենց ցանկությունները»,- ասաց նա:
Արամ Վարդևանյանը նկատեց, որ այսօր տարածաշրջանի երկրները խոսում են ճանապարհներ հիմնելու մասին,մինչդեռ Հայաստանն այդ ամեն ինչից դուրս է մնացել։
«Որքան այս իշխանությունը մնա,պատերազմը հա էլ լինելու է։ Իրական խաղաղության միակ ճանապարհն իրենց հեռացնելն է։ Եվ առանց Նիկոլ Հայաստան լինելու է»,- ասաց նա։
Պատգամավորն անդրադառնալով օրվա իշխանությունների նոր գյուղ հիմնելու մտադրությանն, ասաց․
«Ուրեմն 200-ից ավելի գյուղ թշնամուն հանձնածը, ճակատագրեր կործանածը խոսում է գյուղ հիմնելու մասին։ Սա ցինիզմ է»։
Այնուհետեւ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման երթը:
Երթի մասնակիցները քայլերթ կատարեցին Երևանի կենտրոնական փողոցներով, այնուհետեւ վերադարձան ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ ամփոփվեց հանրհավաքային օրը:
Դիմադրություն» շարժման գործողությունների արդյունքների վերաբերյալ աստիճանաբար մեծանում է միջազգային խոշորագույն կազմակերպությունների արձագանքը. հայտարարեց Արամ Վարդևանյանը։
««Սոցինտեռն»-ը արձագանքել է մեր կողմից Արցախի վերաբերյալ բարձրացվող հարցերին, ինչպես նաև այն խայտառակ քաղաքական հետապնդումներին, որ տեղի են ունենում Հայաստանում։ Դրանք այլևս գաղտնի, թաքուն չեն կարող պահել, չի լինելու այդպես»,– ասաց նա։
Վարդևանյանը նշեց, որ ընդդիմությունը, բնականաբար սխալներ գործել է և դասեր քաղել դրանցից, սակայն ընդդիմության սխալները հազարավոր զոհերի, հայրենիքի կործանման պատճառ չեն դարձել, դրա համար պայքարը շարունակելու են։
Վարդևանյանը տեղեկացրեց, որ հուլիսի 15-ին՝ ժամը 19.30, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ եվրոպական այցի արդյունքները կներկայացնի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Շաբաթվա ընթացքում ևս ակցիաներ կլինեն, դրա մասին հավելյալ կտեղեկացնեն։
Նշենք, որ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօրվա հանրահավաքին ներկա չէր, քանի որ աշխատանքային այցով գտնվում է Ստրասբուրգում:
«Հասկանալի պատճառով մեր այսօրվա հանրահավաքին ներկա չեմ լինելու, բայց հանրահավաքը կայանալու է, մեր գործընկերները հանդես կգան օրակարգային մի շարք հարցերի շուրջ ելույթներով», – իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր նա:
https://youtu.be/Xphoem9UcDY