ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Միայն կոռուպցիայի դեմ պայքարելով` տնտեսությունը չի զարգանա

07 Դեկտեմբեր 2018 ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար, թիվ 2 ընտրատարածքում (Արաբկիր, Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջաններ) ՀՅԴ վարկանիշային թեկնածու առաջադրված Արթուր Խաչատրյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ տնտեսական հեղափոխություն հնարավոր կլինի իրականացնել, եթե էապես փոխվի այն տնտեսական քաղաքականությունը, որը վարվել է Հայաստանի անկախացման առաջին օրերից և շարունակվում է առ այսօր:

-Նախ` ինչ ենք հասկանում` տնտեսական հեղափոխություն ասելով: Այն, որ մենք տնտեսական էական առաջընթացի կարիք ունենք, որևէ մեկը չի վիճարկում: Երբ խոսում ենք հեղափոխության մասին, պիտի հաշվի առնենք, որ հեղափոխությունն իրավիճակի որակական փոփոխություն է ենթադրում, ինչը կարելի է իրականացնել միայն տնտեսական քաղաքականության ուղղվածության փոփոխությամբ:

– Անկախությունից ի վեր իրականացված տնտեսական քաղաքականությունը հիմնվել է ազատական գաղափարախոսության վրա, համաձայն որի` պետությունը հնարավորինս պետք է հեռու մնա տնտեսությունից, տնտեսական գործունեությունից, քանի որ «պետությունն ամենավատ տնտեսվարողն է»: Փոխարենը` պետությունը պետք է ստեղծի «բարենպաստ» պայմաններ, խրախուսի «ձեռներեցներին», որ նրանք տնտեսական արժեք, աշխատեղեր ստեղծեն և դրանով իսկ զարգացնեն երկիրը: Բայց այսօր, հետադարձ հայացք գցելով, տեսնում ենք, որ այս քաղաքականությունն իրեն չի արդարացրել, երբ պետությունն իր տեղը զիջեց մասնավորին, սեփականաշնորհեց գործարաններն ու այլ արտադրական հզորություններ: Սեփականաշնորհված գործարանները թալանվեցին, նոր, համակարգաստեղծ ձեռնարկություններ չստեղծվեցին, որոնք էլ պետք է ապահովեին Հայաստանի տնտեսական առաջընթացը: Մեծ գործարաններից որևէ մեկն այսօր չի մնացել՝ «Նաիրիտ», ավտոդողերի գործարան, «Անդրկովկասկաբել»… Սրանք մասնավորեցվեցին և հետո քայքայվեցին: Պնդումը, թե պետությունն ամենավատ տնտեսվարողն է, իրականությանն այնքան էլ չի համապատասխանում: Կան լավ գործող պետական ձեռնարկություններ, կան վատ գործող պետական ձեռնարկություններ, կան վատ գործող մասնավոր ձեռնարկություններ, կան լավ գործող մասնավոր ձեռնարկություններ: Էականը սեփականատերը չէ, այլ կառավարման որակը:

Մեզ նման երկրում պետությունը տնտեսական աճի հարցում կարևոր դիրք պիտի ունենա` թե՛ պետություն-մասնավոր հատված գործընկերությամբ, թե՛ համակարգաստեղծ ձեռնարկությունների ստեղծմամբ, թե՛ արտաքին տնտեսական և դրամավարկային քաղաքականությամբ, թե՛ բարենպաստ մրցակցային պայմանների ստեղծմամբ:

Ասում ենք, թե այլևս օլիգարխներ չկան, նրանք հանկարծ հրաշափառ կերպարանափոխության ենթարկվեցին և դարձան սեփականատերեր, բայց տնտեսության մեջ «օլիգարխիկ» կառուցվածքը չքանդվեց: Այդ խոշոր սեփականատերերի ձեռնարկությունները վերահսկում են տնտեսության տարբեր ոլորտներ՝ թե՛ ներկրման, թե՛ արտահանման և թե՛ արտադրության: Ուզում եմ շեշտել՝ օլիգարխիան ստվերը չէ, այլ մի քանիսի իշխանությունը, որոնք իրենց դիրքն են ստացել կա՛մ իշխանության մեջ լինելով, կա՛մ իրենց նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքի շնորհիվ, և տնտեսական հարստությունը վերածել են քաղաքական հարստության (կամ հակառակ հաջորդականությամբ): Այդ մարդիկ տնտեսական աճի խոչընդոտներն են, ուստի երբ ասում ենք, որ օլիգարխները պետք է վերանան, նրանց քաղաքական հենքն ապահովող մոնոպոլիաներն ու օլիգոպոլիաները վերանան, նկատի չունենք միայն հարկերի վճարումը և կոռուպցիայի վերացումը: Եթե կա կոռուպցիա, տնտեսությունը չի զարգանա, բայց չլինելն էլ չի նշանակում, որ տնտեսությունն ինքնաբերաբար կզարգանա: Միայն կոռուպցիայի դեմ պայքարելով` տնտեսություն չի զարգանա: Դա տնտեսության զարգացման համար անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է: Անհրաժեշտ է փոխել տնտեսության կառուցվածքը: Խոշոր գործարաններին բաժին է ընկնում ստեղծված ազգային արժեքի զգալի մասը: Տնտեսական հեղափոխություն կլինի, եթե պետությունը կարողանա աջակցել մանր ու միջին ձեռնարկատերերին, որովհետև օլիգարխի շահույթը դառնում է զբոսանավ, «Ֆերարի», վիլլա Միջերկրական կամ Կարիբյան ծովափին: Փոքր և միջին գործարարի վաստակած գումարը դառնում է երեխայի համար կոշիկ, մսով ճաշ, ամիսը մեկ անգամ կառուսել: Երբ ստեղծվի ազատ մրցակցություն, այդ դեպքում կունենանք տնտեսական հեղափոխություն:

Բոլոր քաղաքական ուժերը խոսում են տնտեսական աճից, բայց որևէ մեկը չի խոսում տնտեսական արժեքի բաշխումից՝ բացի Դաշնակցությունից: Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս՝ որտեղ սոցիալական արդարության մակարդակը բարձր է, տնտեսական աճը կայուն է և աճում է, օրինակ՝ Հյուսիսային Եվրոպայում տնտեսական աճ են ունենում՝ առանց մեծ ձախողումների և ճգնաժամերի:

Պետությունը պիտի կարողանա սոցիալական արդարություն ապահովել վերաբաշխիչ գործառույթի՝ հարկային քաղաքականության միջոցով: Մեր երկրում մարդիկ բողոքում են ոչ թե, որ բոլորն աղքատ են, այլ որ աշխատում են, բայց աշխատանքի դիմաց արդար արդյունքի չեն ստանում: Սոցիալական արդարությունն առաջանում է, երբ ամեն մեկն իր ներդրմանը համարժեք բաժին է ստանում ազգային արժեքից: Եվ այստեղ ակնկալել, որ շուկայի անտեսանելի ձեռքն աշխատանքի շուկայում կհանգեցնի սոցիալական արդարության, միամտություն է: Պետք է լինի ուժեղ պետություն, որը կխթանի տնտեսական աճը և սոցիալական արդարությանը:

Երկրորդ՝ պետությունը պետք է ապահովի սերունդների միջև համերաշխությունը, տնտեսական հարատևությունը: Տնտեսության մեջ հանքարդյունաբերությունը զգալի կշիռ ունի, մարդիկ հանում են խտանյութը, վաճառում: Ենթադրենք՝ հարյուր միավորի խտանյութ է երկրից դուրս գալիս, բայց որքա՞նն է երկիր գալիս՝ մի քանի կոպեկ եկամտահարկ, շահութահարկ, ռոյալթի և այլն: Մենք ասում ենք, որ ընդերքը ոչ միայն այս, այլև հաջորդ սերունդներինն է: Հետևաբար` հանքարդյունաբերական պրոդուկտի էական մասը պետք է վերադառնա երկիր՝ ներդրումների տեսքով: Մեր ընդերքը չենք կարող թալանել, օդն ու ջուրը` թունավորել: Այսօր հարստանանք վաղվա սերունդի հաշվի՞ն: Մի քանի հոգի է միայն հարստանում, բայց թունավորվում են հազարավորները: Ասում են՝ ստեղծում ենք աշխատատեղեր: Որքա՞ն է կազմում բանվորների աշխատավարձային ֆոնդը: Համեմատենք աշխատավարձային ֆոնդը և օֆշորային հաշիվներում կուտակվող գումարները:

Ուստի` տնտեսական հեղափոխությունն իրականացման համար պետք է իշխանության գա մի ուժ, որը կկարողանա շրջել տնտեսական զարգացման անիվը, որի գաղափարախոսական մոտեցումները տարբեր են: Այսօր բոլորը նույն գծի վրա են՝ ազատական, աջ ուղղվածության:

Իսկ ՀՅԴ-ն առաջարկում է փոքր ու միջին ձեռնարկությունների, տեղական արտադրության, արտահանման խթանում: Արտահանումը խթանելու համար պետական աջակցություն է հարկավորք, որովհետև մեր շուկան փոքր է, ուստի եթե միայն ներսում մրցի, կկործանվի, դրա համար պետությունը պիտի օգնի դուրս գալ արտաքին շուկաներ: Աջակցելով տեղական արտադրողին` էլի կմեծացնենք շուկան՝ փոխարինելով ներկրումները: Մենք դրանով չենք զբաղվում, փորձում ենք չմիջամտել, մինչդեռ այն երկրներում որտեղ էական աճ կա, այնտեղ եղել է պետական աջակցություն: Օրինակ՝ ԱՄՆ նախագահն իր նախընտրական ծրագրում ասում էր՝ գնի’ր ամերիկյան արտադրանք, աշխատանքի ընդունիր ամերիկացուն: Իսկ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք ուզում լինել:

– Եվրոպական մոդելի երկիր երազողներից հաճախ ենք լսել, թե ԵԱՏՄ-ն մեզ ոչ մի բան չտվեց, իսկ ռուսական կողմից պատասխանել են, թե չենք կարողանում օգտվել մեզ տրված հնարավորություններից:

– Իսկ մենք ի՞նչ ենք արտադրում: ԵԱՏՄ-ն շուկա է, և որպեսզի կարողանանք շուկայի հնարավորություններից օգտվել, պետք է բան արտադրենք, օգնենք ձեռնարկություններին արտադրել, ոչ թե բողոքենք, թե շուկան մեզ համար լավը չէ: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է, որի հնարավորություններից պետք է կարողանանք առավելագույնս օգտվել: Բացի այդ` ԵԱՏՄ անդամ լինելը չի խոչընդոտում ԵՄ կամ ԱՄՆ ինչ-որ բան արտահանելուն: Պետք է փորձենք այդ հնարավորություններից օգտվել:

Մ.Պ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company