ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մեր ժողովուրդը շարունակելու է ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը

26 Նոյեմբեր 2022

Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ կոնգրեսի ընթացքում, օրակարգի՝ «Խաղաղության ապահովում և ժողովրդավարության ուժեղացում» թեմայի շրջանակում ելույթով հանդես է եկել ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանին ու Ադրբեջանի շարունակական ագրեսիային

Ստորև ներկայացնում ենք ելույթը.

Հարգարժան նախագահող, Սոցինտերնի համագումարի հարգելի՛ մասնակիցներ,

Ես իմ ողջույնի խոսքն եմ ուղղում ձեզ՝ որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և ազատության, արդարության և մարդկային համերաշխության համար պայքարի առաջին գծում կանգնած գաղափարի զինվոր:

Տարիներ առաջ Սոցինտեռնի հարգարժան գլխավոր քարտուղար ընկեր Այալան, իսկ կազմակերպությանն անդամակցող կուսակցությունների ներկայացուցիչները՝ անցած տասնամյակների ընթացքում, այցելել են իմ հայրենիք Արցախ, իրենց աչքով են տեսել 30 տարիների ընթացքում արյունով և քրտինքով ձևավորված պետությունը, որի կազմավորման գաղափարական հիմքը եղել են ազատության ու արդարության գաղափարները, սկզբունքներ, որոնք ընկերվարական գաղափարախոսության հիմնասյուներն են: Արցախը միշտ եղել է հայկական:

Պատմության տարբեր դարաշրջաններում թեև փոխվել են ճնշող, հարստահարող համակարգերն ու պետությունները, սակայն Արցախը երբեք չի կորցրել իր հայկակականությունը, Արցախում միշտ էլ եղել է հայկական կառավարման համակարգ:

18-րդ դարի սկզբներին սկսված ազգային-ազատագրական պայքարը արցախահայության համար ստեղծեց բարենպաստ պայմաններ ու հիմքեր այն շարունակելու 19-րդ և 20-րդ դարերի ընթացքում, ձևավորել անկախ պետականության համար բավարար նախադրյալներ, ինքնուրույն ապրելու և սեփական ճակատագիրը տնօրինելու քաղաքական կամք: 1917-1921 թվականներին Արցախում արդեն գործում էին պետական միավորներ, և մեր ժողովրդի կամքն էր միավորվելու մայր հայրենիքին՝ Հայաստանի Հանրապետությանը:

Քաղաքական խարդավանքները, բռնապետների միջոցով նենգաբար գծված քարտեզները պատճառ են դարձել, որ ստալինյան-բոլշևիկյան բռնապետության տարիներին մեր հայրենիքի կարևոր հատվածներից Նախիջևանը և Արցախը կցվեն Խորհրդային Ադրբեջանին: 1923թ. Խորհրդային միության կոմունիստական կուսակցության անհիմն որոշմամբ Արցախը բռնակցվեց Ադրբեջանին:

Իհարկե, 70 տարիներին Խորհրդային Ադրբեջանի ղեկավարությունը ոչինչ չի խնայել ինչպես Նախիջևանում, այնպես էլ Արցախում իրականացնելու պանթուրքիստական նկրտումներից ելնող ցեղասպանական քաղաքականություն՝ բնիկ ժողովրդին զրկելով իր հայրենիքում ազատ ապրելու արդարացի իրավունքից:

Պետք է խոստովանել, որ Նախիջևանի պարագայում Ադրբեջանին հաջողվել է իրականացնել սպիտակ ցեղասպանություն: Ինչպես գիտեք, այնտեղ այսօր հայեր չեն բնակվում, դեռ ավելին, անխնա ոչնչացվում են հազարամյակների ընթացքում մշակութային համաշխարհային արժեք ունեցող կոթողներ, հուշարձաններ, խաչքարեր՝ նպատակ ունենալով իսպառ ջնջելու հայկական հետքը Նախիջևանից: Ի դեպ, Ադրբեջանն այսօր էլ շարունակում է նույն գործելաոճով առաջնորդվել բռնագրավված Արցախի Հանրապետության տարածքներում:

1920-ական թվականներից Արցախը Սովետական Ադրբեջանի մաս կազմելուց հետո չդադարեց ազատության համար իր պայքարը: Ազգային-ազատագրական պայքարը տարբեր դրսևորումներով 70 տարի որպես կրակի մոխիրների տակ մնացած կայծեր պահպանվեց յուրաքանչյուր արցախցու հոգում և փոխանցվեց հաջորդ սերունդներին:

Խորհրդային միության փլուզման շեմին, երբ ձևավորվում էր ազատության ու անկախության պայքարի համար համապատասխան մթնոլորտ, Խորհրդային միության համակարգում բռնապետության կողմից գծված սահմանների ջնջման առաջին քայլը կատարեց արցախահայությունը:

1988թ. սկսած Խորհրդային միության սահմանադրության և գործող օրենքների պահանջով 1991 թ. սեպտեմբերի 2-ին նախ և առաջ Արցախը հայտարարվեց որպես առանձին հանրապետություն՝ Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս, ապա Հայաստանի և Արցախի գերագույն խորհուրդների միջոցով հաստատվեց երկու հանրապետությունների միավորումը:

Դրանից հետո տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության համար հանրաքվեն, որին առիթ ունեին մասնակցելու նաև Արցախի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիները:

Հանրաքվեի արդյունքում (ավելի քան 95 %) Արցախի ժողովուրդն ինքնորոշվեց՝ ի լուր աշխարհի հայտարարելով անկախ պետականության կերտման վճռական կամքը: Արցախի ժողովրդի այս օրինական պահանջը չընդունվեց Ադրբեջանի կողմից, իսկ հակազդեցությունը եղավ դաժան. Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայերի նկատմամբ կրկնվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության պատկերները: Այդ ժամանակ ես ուսանող էի մայրաքաղաք Ստեփանակերտի պետական համալսարանում: Երբեք չեմ կարող մոռանալ տուն-տեղ կորցրած, հարազատին իր աչքի առաջ դաժանորեն մորթած կնոջ և երեխաների պատկերները, ովքեր, մազապուրծ փախուստի դիմելով, հավաքվել էին Ստեփանակերտի հրապարակում և ապաստան էին որոնում: Մեզ այլ ելք չէր մնում, քան ցեղասպանությունից փրկվելու համար կազմակերպելու ինքնապաշտպանություն:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ իմ հարազատ կուսակցությունը, առաջինն էր, որ կանգնեց Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կողքին:

Ոտքի էր հայ ժողովուրդը, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ձեռնարկված ագրեսիան չկոտրեց մեր ոգին, մենք կարողացանք հիմնել ու կառուցել օրենքի գերակայության պետություն:

Այո՛, մեր նորանկախ միջազգայնորեն չճանաչված պետությունն ուներ թերություններ, սակայն զարգացման ընթացքն անկասելի էր, քանի որ որդեգրել էինք ժողովրդավարական սկզբունքներով ու համաժողովրդական հանրաքվեով անկախության ճանապարհը՝ ընդունելով Սահմանադրություն, համապետական ընտրություններով ձևավորելով օրենսդիր և գործադիր իշխանություններ, տարեցտարի բյուրեղացնելով դատաիրավական համակարգ՝ ժողովրդի վստահությամբ զարգացնելով տեղական ինքնակառավարման ինստիտուտը:

Դժբախտաբար, մեր թշնամիները ևս անգործ նստած չէին. ամեն գնով իրենց չպատկանող երկիրը զավթելու նկրտումները չէին մարել: 2020թ. սեպտեմբերին օգտվելով միջազգային ասպարեզում առաջացած պատեհ առիթից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ, ծայրահեղ իսլամական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային նորմերն ու հատկապես զենքի ուժի և ուժի սպառնալիքի միջոցով հարցերը կարգավորելու անթույլատրելիության սկզբունքը, դրժելով իր խոստումներն ու պարտավորությունները միջազգային հանրության առջև, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ուղղակի ագրեսիայի միջոցով սկսեց պատերազմ: Բռնազավթեց տարածաշրջանում ազատության ու արդարության համար պայքարի խորհրդանիշ դարձած Արցախի Հանրապետության տարածքի ավեի քան 75%-ը: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվել են արգելված զինատեսակներ, ֆոսֆորային ռումբեր, դաժանաբար գնդակահարվել և մորթվել են ոչ միայն զինծառայողներ, այլ նաև խաղաղ բնակիչներ, խեղվել են հայ զինվորների մարմինները: Այս բոլորը փաստագրված է և զանազան միջոցներով ներկայացված միջազգային հարթակներում դերակատություն ունեցող կազմակերպություններին ու անհատներին: Ցավոք, լուրջ արձագանք չկա:

Այսօր Արցախի բնակչության ավելի քան 20 տոկոսը դարձել են փախստականներ, զրկվել են իրենց հայրենի պապենական օջախներից, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում Հայաստանի և Արցախի հանրապետություններում: Ադրբեջանն իր նախագահի և նախարարների միջոցով հայտարարում է հայկական պատմամշակութային արժեքների խեղաթյուրմանը միտված քաղաքականության մասին: Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումները Թուրքիայի հետ համահունչ անհագուրդ են:

Ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, այս անգամ Հայաստանի Հանրապետության սահմաններում Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճը: Դարձյալ զինծառայողների սպանություններ, գնդակահարություն, դիակապտումներ, խոշտանգումներ, անդամահատումներ: Վերջին հաշվով դարձյալ լռություն:

Այստեղ մի անգամ ևս ուզում եմ ամրապնդել, որ մեր ժողովրդի պայքարը՝ հանուն ազատության, հանուն արդարության և հանուն մեր երկրում ինքնիշխան ապրելու, հարատև է լինելու և վճռականորեն շարունակվելու է: Մենք դրա համար շատ արյուն ու քրտինք ենք թափել:

Մեզ համար անընդունելի և անհասկանալի է մեր գաղափարակից կուսակցությունների ու շարժումների երբեմնի լռությունը մեր տարածաշրջանում տիրող անարդարությունների վերաբերյալ: ՀՅԴ-ն, հավատարիմ լինելով ընկերվարական գաղափարախոսությանն ու էությանը, իր կեցվածքով ևս համամարդկային արժեքների կրողն է եղել, և է: Եվ նույն ակնկալիքն ունենք ընկերվարությանը հավատարիմ բոլոր գաղափարակից անհատներից ու կուսակցություններից:

Ես՝ որպես ազատության համար պայքարող ժողովրդի ներկայացուցիչ, այս համագումարում հետևյալ կոչ-մարտահրավերը հնչեցնում եմ որպես SOS ազդանշան. միջազգային անտարբերությունը նոր ոճրագործությունների պատճառ է դառնալու, որի ականատեսը եղանք 1915թ., և որի ուրվականը այժմ տիրական է դառնում մեր տարածաշրջանում:

Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում փոխվել է. առաջացել են նոր վտանգներ: Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման համար դերակատարները փոխել են իրենց առաքելությանը միտված պարտավորությունները: Եթե Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահները անցյալում իրենց հայտարարություններով հաստատում էին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով կամ ժողովրդական կամարտահայտությամբ, ապա այսօր նրանք կա՛մ լռում են, կա՛մ խոսում են անվտանգության և ինչ-որ անհասկանալի իրավունքների մասին՝ փորձելով թաղել կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը:

Ուզում եմ այս բարձր ու պատասխանատու հարթակից հնչեցնել, որ Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ազատության, արդարության և ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը:

Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել իր ճիգերով Ղարաբաղի հիմնախնդրին վերջնական հանգուցալուծում տալ և ապահովել մնայուն խաղաղություն, սակայն անցած 25 տարիներին գործադրված ջանքերը կանխարգելել են ուղղակի ռազմական բախումները:

— Ուզում եմ կատարել մի քանի հաստատումներ.

— ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած միջազգային սկզբունքներն այժմեական են, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացասում:

— Արցախը ինքնորոշվել է միջազգային բոլոր նորմերին ու պահանջներին հետևելով, հռչակելով անկախ պետություն կառուցելու մասին: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետության մաս չի կազմել:

— Այսքանով հանդերձ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն, որի արդյունքում փորձում է ամբողջապես հայաթափել Արցախի Հանրապետությունը:

— Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սպառնալիքները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ, էլ ավելի են տեսանելի դարձնում նոր էսկալացիան, որը կարող է վերածվել լուրջ տարածաշրջանային բախման:

— Արցախի օկուպացված տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմամբ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն:

— Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարվում է քաղաքական մեկուսացման քաղաքականություն՝ ամեն կերպ խոչընդոտներ ստեղծելով օտար երկրների դիվանագիտական և քաղաքական ներկայացուցիչներին այցելելու Արցախի Հանրապետություն և իրավիճակին հաղորդակից լինելու:

— Գրեթե ամենօրյա կրակոցներն ու սպառնալիքները հոգեբանական ծանր մթնոլորտ են ձևավորում՝ նպատակ ունենալով ստեղծելու արտագաղթի հոսքեր:

— Արցախցիները չեն կարողանում լիարժեքորեն օգտվել միջազգային օրենքներով նախանշված հնարավորություններից, մասնավորապես Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվածները առ այսօր չունեն փախստականի կարգավիճակ և տեսանելի ապագայում չկա նաև որևէ հեռանկար:

— Միջազգային հումանիտար կառույցները բավարար աշխատանք չեն տանում և չեն կարող մուտք գործել Արցախ՝ իրենց առաքելությունը լիարժեքորեն կատարելու:

Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ելույթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարության համար պայքարող մեծաթիվ հեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագենի համագումարին: Այդ ժամանակ նաև իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կյանք ապահովելու համար:

Շնորհակալություն:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Անհնար է մշտապես խաբել ամբողջ ժողովրդի

Փաշինյանը Ստրասբուրգում անամոթաբար հայտարարում է՝ կատարել է 2021-ին տրված խոստ

30 Սեպտեմբեր 2025
ԱՄՆ Կոնգրեսում հայկական լոբբին շահեկան

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնեն հայտնել է, որ Պետքար

30 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ-ն դիմել է դատարան՝ ընդդեմ Գևորգ Պա

Սիրելի հայրենակիցներ, Տեղեկացնում ենք, որ դիմել ենք դատարան՝ ընդդեմ Գևորգ Պ

30 Սեպտեմբեր 2025
Միջկուսակցական Հանդիպում

Հայ քաղաքական կուսակցութիւններու ներկայացուցիչներու հանդիպումը տեղի ունեցաւ շա

29 Սեպտեմբեր 2025
Դաժանորեն պարտվածը չի կարող բանակցող լ

Գնալ-հասնել ՄԱԿ-ի բարձր ամբիոն և հռետորական հարց տալ՝ թե Ալիևը Մեղրու միջանցք

29 Սեպտեմբեր 2025
Լույս է տեսել Ռուբեն Զարդարյանի անտիպ

Թվում է թե մեր օրերում լուրջ հրատարակությունների կարիք չի զգացվում, քանի որ հա

29 Սեպտեմբեր 2025
Այս բառախաղերով Փաշինյանը մեղմացնում է

Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից ևս մեկ անգամ ապացուց

28 Սեպտեմբեր 2025
Զաւալլը՜ Սարքոզի…

Ս. ՄԱՀՍԷՐԷՃԵԱՆ Ֆրանսայի նախկին նախագահներէն Նիքոլա Սարքոզի Հինգշաբթի օր (25

28 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներն ու «Հայաստա

Այսօր, Սեպտեմբերի 27-ին` 44-օրյա պատերազմի 5-րդ տալելիցի օրը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ

27 Սեպտեմբեր 2025
5 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատ

Այսօր 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցն է։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ առավոտ

27 Սեպտեմբեր 2025
Լիբանանեան Ուժեր կուսակցութեան պատուիր

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան ընդունեց Լիբանա

26 Սեպտեմբեր 2025
Յայտարարութիւն՝ յանուն Երուսաղէմի հայո

Հ.Յ.Դ. Հայ Դատի Կեդրոնական Խորհուրդը կ՚ողջունէ Սրբոց Յակոբեանց Միաբանութեան Ըն

26 Սեպտեմբեր 2025
Ակնկալում ենք, ողջամիտ ժամանակահատված

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր՝ սեպտեմբերի 26-ին հրավիրվ

26 Սեպտեմբեր 2025
Քիմըլ յաղթանակ, Միքայէլ Արք. պարտեա՞լ

Սարգիս Մահսէրէճեան Ամերիկացի կատակաբան Ճիմի Քիմըլ Երեքշաբթի, 23 Սեպտեմբերի

26 Սեպտեմբեր 2025
80-ամեայ ՄԱԿ-ի թրամփեան կանգառը…

1.Մինչ Թրամփը իր հերթական զառանցանքով յայտարարում է «եօթ պատերազմներ կանխելու»

25 Սեպտեմբեր 2025
Երկրում անպատժելիության մթնոլորտ է, իր

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է ՀՅԴ անդամ, Ազգային ժողովի «

25 Սեպտեմբեր 2025
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Խստորեն դատապարտում ենք Մերձավան բնակավայրում տեղի ունեցած զինված հարձակումը,

24 Սեպտեմբեր 2025
Ակնարկ. Կազա, Ինտոնեզիա Եւ Թուրքիա

Արդէն քանիերորդ անգամն է, որ Թուրքիոյ նախագահը ցեղասպանութիւն գործադրելու յանց

24 Սեպտեմբեր 2025
Ժողովրդի դեմ ցուցմունք տալով՝ ցուցմուն

Թե բա` ցուցմունք եք տալիս Հայաստանի դեմ: Սա ասում է մեկը, ով հինգ տարի իր ք

24 Սեպտեմբեր 2025
Մեր աշխատանքները նպատակ ունեն ապահովել

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ուղիղ կերպով գործակցում է Սպիտակ տան և Կոնգրես

24 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company