ՀՅԴ անդամ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը վերընտրվել է պաշտոնում
26 Նոյեմբեր 2022
ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից վերընտրվեց որպես կազմակերպության փոխնախագահ։
ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել մոլորակի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը. այս մասին Մադրիդից հայտնում է ՀՅԴ պատվիրակության անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։