ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ԱԺ ընտրություններ 2018
  • Հարցազրույցներ

Լինելու ենք նախաձեռնող՝ մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով

11 Դեկտեմբեր 2018

Խորհրդարանական արտահերթ ընտրություններում Դաշնակցության արձանագրած արդյունքները չարդարացրեցին սպասելիքները, մյուս կողմից՝ քաղաքական ուժը պատրաստ էր նման զարգացման: Այս մասին Yerkir.am –ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե որոշ քաղաքագետներ և քաղաքական ուժեր Դաշնակցության գրանցած արդյունքները սպասելի էին համարում, ոմանք՝ հակառակը:

– Վերջնական գնահատումներ դեռ չենք արել, առաջիկա օրերին ընտրությունների արդյունքների ամբողջական վերլուծություն կարվի տարբեր տեղերից ստացվող տեղեկատվության հիման վրա: Պետք է արձանագրեմ, որ ընտրությունների արդյունքները մեր սպասելիքները չարդարացրեցին, մենք ակնկալում էինք, որ շատ ավելի բարձր ցուցանիշներ կունենանք և ներկայացված կլինենք ԱԺ-ում: Մյուս կողմից՝ պատրաստ էինք նաև նման զարգացման: Կարծում եմ, որ համեստ ցուցանիշների արձանագրումը երկու հանգամանքով է պայմանավորված. առաջին՝ ընտրությունները տեղի ունեցան հեղափոխական էյֆորիկ տրամադրությունների ներքո, երկրորդ՝ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը սահմանափակ ժամանակ ունեին` կազմակերպչական և քարոզչական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու առումով: Անկասկած, այս երկու գործոնն իրենց բացասական ազդեցությունն ունեցան և դա էր հիմնական պատճառը, որ արձանագրվեցին նման արդյունքներ: Բայց կարծում եմ՝ ընտրությունները նաև ցույց տվեցին, որ, ի տարբերություն մյուս քաղաքական ուժերի, Դաշնակցությունն ունի բավականաչափ կայուն ընտրազանգված, ինչը մեզ հույս է ներշնչում, որ կարող ենք հետագա քաղաքական գործունեությունն իրականացնել՝ հենվելով մեր համակիրների բավականին հոծ շրջանակի վրա:

– Էական տարբերություն կա Երևանում և մարզերում արձանագրված ցուցանիշների միջև, ինչո՞վ եք դա բացատրում:

-Ինչ վերաբերում է Երևանում համեստ արդյունքներ արձանագրելուն, ապա նախորդ ընտրությունները ցույց են տվել, որ Երևանում ունենք համակիրների շատ ավելի համեստ շրջանակ, ուստի այս առումով օրինաչափ էր արձանագրված արդյունքը: Միաժամանակ պիտի ասեմ, որ, ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս անգամ առանձին տարածքներում և բնակավայրերում քվեարկության պատկերը տարբերվում էր, և եղել են մարզեր, որտեղ բավականաչափ լավ ցուցանիշներ ենք ունեցել, եղել է մարզ, որտեղ երկրորդ արդյունքն ենք գրանցել, ավելինէ մի քանի մարզերում ներկայացել ենք որպես երրորդ քաղաքական ուժ:

Այս համատեքստում հարկ եմ համարում ընդգծել՝ քաղաքական ուժերի մասին ճիշտ չէ դատողություն անել խորհրդարանական ընտրությունների ժամանակ ունեցած ձայներով, քանի որ այդ ցուցանիշները շատ փոփոխական կարող են լինել, ինչի վկայությունն են և’ վերջին արտահերթ, և’ 2017-ի խորհրդարանական ընտրությունները: Դրանք հստակ արձանագրում են մի պարզ իրողություն՝ շատ կարճ ժամանակահատվածում հնարավոր է տրամադրությունների այնպիսի փոփոխություն, որ արձանագրված տվյալներն էականորեն տարբերվեն նախորդներից: Սա վերաբերում է և’ նախկին «Ելք» դաշինքին, և’ դրան մաս կազմած կուսակցություններին, և’ խորհրդարանական մյուս ուժերին: Եվ եթե համեմատելու լինենք, ապա կտեսնենք՝ եթե ՀՀԿ-ն այս ընտրություններում, նախորդի համեմատ, կորցրել է իր ձայների ավելի քան 90 տոկոսը, իսկ ԲՀԿ-ն՝ շուրջ 70 տոկոսը, ապա Դաշնակցության կորուստները շատ ավելի փոքր են, ինչը նույնպես մտածելու տեղիք է տալիս: Ես վստահ եմ՝ եթե ընտրությունները 6 ամիս հետո տեղի ունենային, կունենայինք բոլորովին այլ պատկեր: Վստահ եմ նաև, որ առաջիկա զարգացումները քաղաքական ուժերի վարկանիշի վրա էական ազդեցություն են ունենալու:

– Արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ի՞նչ եզրահանգումներ է անելու Դաշնակցություն: Համաձա՞յն եք այն տեսակետի հետ, որ Դաշնակցությունը ևս ռեբրենդինգի կարիք ունի:

-Դաշնակցությունն այն ուժն է, որը չեմ կարծում, թե պիտի մոդային տուրք տա: Դաշնակցությունը կայացած քաղաքական ուժ է, ուստի չեմ կարծում, որ ռեբրենդինգի անհրաժեշտություն ունենք: Մեր օրակարգերն ավելի մատչելի ներկայացնելու խնդիր ունենք, բայց ոչ թե` դրանք փոխելու: Կրկնում եմ՝ խնդիր ունենք մեր օրակարգերը, քարոզչական դաշտում մեր ասելիքը մատչելի կերպով մեր քաղաքացիներին ներկայացնելու: Ի տարբերություն այլ քաղաքական ուժերի, որոնց պարագայում անձերի փոփոխությունը էական ազդեցություն կարող է ունենալ քաղաքական ուժի գործունեության և գոյության վրա, Դաշնակցության պարագայում հնարավոր չէ, որ նման բան տեղի ունենա այն պարզ տրամաբանությամբ, որ Դաշնակցությունը մեկ կամ մի քանի անձերի շուրջ համախմբված ուժ չէ: Եվ անկախ ղեկավար կազմի ներկայացուցիչների փոփոխությունից՝ կուսակցությունն ունի իր հստակ ուղեգիծը, ծրագիրը, ասելիքը, և այդ առումով չեմ կարծում, թե խորքային վերատեսության կարիք ունենք: Տակտիկայի հետ կապված, անշուշտ, խնդիրներ կան, որ կուսակցությունը պիտի վերանայի որոշակի մոտեցումներ, կազմակերպական առումով հսկայական անելիք ունենք, որը նոր իրողությունների պարագայում պիտի կարևորվի: Այս տեսանկյունից անելիքի հսկայկական դաշտ կա:

Բացի այս` որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ` մեր անելիքը և ասելիքը ճշգրտումների ենթարկելու հարց ունենք, քանի որ չեմ կարծում, թե խորհրդարանում ներկայացված ընդդիմությունը գաղափարական և կադրային իմաստով ունի այն ներուժը, որ հանդես գա որպես այդպիսին: Ըստ իս՝ իրական ընդդիմությունը ձևավորվելու է խորհրդարանից դուրս, և այս առումով Դաշնակցությունը հսկայական անելիք ունի մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների ֆոնին, որոնց մասին քարոզարշավի ժամանակ բարձրաձայնել ենք: Առաջիկա ժամանակահատվածում պիտի փորձենք ոչ թե հակազդողի, արձագանքողի դերում լինել, այլ նախաձեռնողի՝ տարբեր խնդիրների հետ կապված մեր մոտեցումները ներկայացնելու և մեր քաղաքական ուղեգիծն առաջ տանելու իմաստով:

Զրուցեց Մարիամ Պետրոսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company