«Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային Իրավունքների պաշտպանության գրասենյակը 5 տարեկան է
10 Հունվար 2023
«Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային Իրավունքների պաշտպանության գրասենյակը այսօր տոնում է իր 5- ամյակը։
Իր այս տարիների գործունեության ընթացքում գրասենյակը մի կարևոր հաջողություն է արձանագրել․ հասել է նրան, որ քաղաքացիները ավելի կրթված են դառել աշխատանքային իրավունքների պաշտպանության հարցում։
Մոտավոր թվերով ամփոփենք 5-ամյա գործունեության արդյունքները։ Աշխատանքային իրավունքների գրասենյակը այս ընթացքում վարել է 1,500-ից ավել գործ աշխատանքային իրավունքների խախտման հետ կապված։ «Հրայր Մարուխյան» հիմնադրամը մի մեծ և կարևոր ծրագիր է իրականացնում հանրության համար։
Գրասենյակը նաև իրականացրել է ծրագրեր՝ ուղված աշխատանքային իրավունքի պաշտպանությանը։
«Հրայր Մարուխյան» հիմնադրամի Աշխատանքային Իրավունքների պաշտպանության գրասենյակն այսուհետ ևս շարունակելու է իր ներդրումը աշխատանքային իրավունքների պաշտպանության գործում։