ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

ՀՅԴ 132-ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում

20 Փետրվար 2023

Կիրակի, Փետրուար 19ի երեկոյեան տեղի ունեցաւ ՀՅԴ 132 ամեակի շքեղ տօնակատարութիւն Գլենդէյլի «Ալէքս» թատրոնում: Լեփ լեցուն սրահում ներկայ էին ազգային, եկեղեցական և հասարակական կազմակերպութիւնների ներկայացուցիչներ և համայնքի անդամներ, որոնք խուռներամ մասնակցութեամբ հաւաքուել էին տօնախմբելու ՀՅԴի հիմնադրման 132 ամեակը Արևմտեան Ամերիկայի այս ափերում:

Միջոցառումը բացուեց ՀՄԸՄի Շրջանային Դրօշակախմբի տողանցքով, որոնք պատիւ տալով դրօշակներին ունկնդրեցին ԱՄՆ, Հայաստան և Արցախի հիմներգները: Ապա Մշակ Բանուորի ներքոյ ՀՅԴ Դրօշակը տեղադրուեց բեմի վրայ:

Օրուայ հանդիսավար Կարօ Մատենլեան բացման խօսքը արտասանելուց յիշատակեց նաև միջոցառման ներկայ ընտրեալ պաշտօնեաներին: Ապա բեմ հրաւիրեց Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան ներկայացուցիչ՝ Նարեկ Կիւմճեանին իր խօսքը արտասանելու համար: (Բոլոր արտասանուած խօսքերի մանրամասնութիւնները կարելի է դիտել ներքևի տեսանիւթում)

Նարեկ Կիւմճեանի խօսքից յետոյ ցուցադրուեց կարճ ժապաւէն շրջանի անցնող տարուայ գործունէութեան մասին: Ապա բեմ հրաւիրուեց օրուայ բանախօսներից՝ ԱՄՆ Հայ Դատի Գրասենեակի գործադիր տնօրէն՝ Արամ Համբարեանը: Արամ Համբարեանի խօսքերին փոխարինեց Դրօ Գրիգորեանը, որ Արա Տաբաղեանի գիթառի ընկերակցութեամբ երկու յեղափոխական երգեր մատուցեց ներկաներին:

Յաջորդ խօսքը պատկանում էր ՀՅԴ Արևմտեան ԱՄՆի Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցիչ՝ Տարօն Տէր Խաչատուրեանին: Կենտրոնական Կոմիտէի ներկայացուցչի խօսքին փոխարինեց ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի նախագահի յատուկ ձայնագրուած պատգամը, որով նա առողջապահական պատճառներով չէր կարողացել անձամբ ներկայ գտնուել միջոցառմանը: Իշխան Սաղաթելեանի Խօսքից յետոյ յատուկ բաժնով յիշատակուեց անցնող տարուայ ընթացքում ՀՅԴ Արևմտեան Ամերիկայի ընտանիքից առյաւէտ բաժանուած ընկերների յիշատակը:

Գեղարուեստական նորարար և ազգային յայտագրով հանդէս եկաւ «Լեռնազանգ» անսամբլը ազգային երգ ու պարի գեղեցիկ ցուցադրութեամբ: Գեղարուեստական բաժնից յետոյ թեմի առաջնորդ Սրբազան Թորգոմ Տօնոյան իր սրտի խօսքը փոխանցեց հանրութեանը:

Վերջում օրուայ հանդիսավարը բեմ հրաւիրեց միջոցառման գլխաւոր բանախօս, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ՝ Յակոբ Տ. Խաչատուրեանին օրուայ խօսքը ներկայացնելու համար(Խօսքերի ամբողջութիւնը տեսնել տեսանիւթի մէջ):

Յայտագրի յաջորդ բաժնում յայտարարուեց, որ թէև երեկ հանդիսաւոր երդման արարողութեւմբ նոր ընկերներ են միացել կազմակերպութեան շարքերին, սակայն նոր սերնդի հոսքը դեռ շարունակւում է և այժմ տեղի պիտի ունենայ պատանեկան միութեան շարքերը միացող պատանիների երդման արարողութիւն: ԱՄՆ Հայ Դատի Գրասենեակի գործադիր տնօրէն՝ Արամ Համբարեանը այս անգամ բեմ բարձրացաւ իբրև կնքահայր և կարդաց պատանիների երդումը:

Այս հոգեպարար արարողութեանը երկրորդեց յեղափոխական երգերի անզուգական մեկնաբան՝ Գառնիկ Սարգսեանի յեղափոխական երգերի կատարումները, որոնց ընկերակցեցին նաև պատանիները: Յայտագիրը փակուեց «Արիւնոտ Դրօշ»ով:

Ամբողջական տեսանիւթը` այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Լիբանանում անհանգիստ ու անորոշ վիճակ է

«Այս պահի դրությամբ հայկական համայնքային կենտրոնները չեն տուժել, մարդկային կո

04 Մարտ 2026
Դաշնակցութեան մշտնջենաւոր այժմէականութ

Հարիւր երեսունհինգ տարիներու ընթացքին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը դիմագրաւա

04 Մարտ 2026
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Հայաս

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արսեն Համբարձումյանը եւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկ

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company