ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Նրանք փրկեցին մեր ժողովրդի արժանապատվությունը, վերականգնեցին պայքարելու հույսը

26 Ապրիլ 2023

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր–Խաչատուրյանի ելույթը «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան- աղբյուրի մոտ

Սիրելի ընկերներ, սիրելի հարազատներ

Այսօր այստեղ հավաքվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության ընտանիքի ներկայացուցիչները, որպեսզի հարգանքի արժանի տուրք մատուցենք 1919 թվականին Երեւանում գումարված ՀՅԴ Ընդհանուր ժողովի՝ «Հատուկ գործողություն» անվամբ որոշումը իրագործած մեր նվիրյալներին՝ լինեն նրանք ծրագրող, կազմակերպող, թե գործադրող, որոնք փրկեցին մեր ժողովրդի արժանապատվությունը, վերականգնեցին պայքարելու եւ ամեն գնով մեր դատին նվիրվելու հույսը: Այսօր այստեղ ենք, մեկ անգամ եւս հիշեցնելու, որ մեր տառապած ժողովուրդը, որքան էլ որ գլխատվեց, որքան էլ որ ենթարկվեց ցեղասպանության, չունեցավ վախճան, ինչպես ծրագրել էր թշնամին, այլ ընդհակառակը՝ Ցեղասպանության սկզբից ընդամենը երեք տարի հետո, 1918-ին կերտեց, փառահեղ էջը՝ Հայաստանը վերադարձնելով Անկախ պետականության միջազգային ընտանիքին եւ ոչնչից կերտեց պետություն: Ապա, նկատի ունենալով, որ նույն ինքը Օսմանյան կայսրության վերջին օրերին արդեն իսկ վճռված էր ցեղասպան թուրքերի ճակատագիրը, եւ նրանք մահապատժի էին դատապարտված, բայց մահապատիժը չէր իրականացվել, անհրաժեշտ էր, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, որպես համահայկական այն կառույցը, որ կարող էր իրագործել այն, ինքը ստանձնեց այդ պատասխանատվությունը, եւ այդ ճիվաղների հետեւից աշխարհով մեկ գնալով, մեկ առ մեկ զգետնեց նրանց: Թե ցեղասպան թուրքին , թե չարադավ ազերի այն մուսավաթական ոճրագործներին, որոնք հայի արյամբ էին սնված:

Այսօր մենք խոնարհվում ենք աշխարհի տարբեր կողմերից ու բնագավառներից մեր այս ընկերների հիշատակի առաջ՝ քաղաքական դեմքեր լինեն, ինչպես Արմեն Գարոն, թե հայ գրականության տիտաններից՝ ինչպես Ավետիք Իսհակյանը, թե հայ վրիժառու բազուկներ՝ ինչպես այստեղ նշված մեր բոլոր հերոսները՝ Միսաքյան, Թոռլաքյան, Թեհլիրյան, Գևորգյան, Ծաղիկյան և շատ-շատ ուրիշներ և նաեւ բոլոր նրանք, որոնց անուններն այստեղ նշված չեն, բայց որոնք լուրջ երախտիք ունեն Նեմեսիսի գործողության մեջ:

Մեր արժանապատվության վերականգնումն էր այս արդարահատույց գործողությունը: Այս տղաները ոչ միայն փրկեցին հայության պատիվը, ոչ միայն վերականգնեցին հայության վճռականությունը՝ տեր կանգնելու իր ապագային, իր մարտական ոգուն, նրանք նաև ներշնչանք եղան մի քանի տասնամյակ հետո Հայ դատի ուժական պայքարի նոր հերոսների համար, որոնք իրենց ուսերին վերցրին արդարությունը վերականգնելու գործը և 1970-80-ական թվականներին ճեղքեցին միջազգային լառության պատը, որով շրջապատված էր Հայոց ցեղասպանության իրողությունը: Ապա եկավ ազատամարտիկների նոր սերունդը որ, ամբողջությամբ նվիրվեց Արցախի ազատագրության դատին: Խոր հարգանք, մեր այս սերնդին որ մեկ անգամ ևս ցույց տվեց , որ կյանքը պայքար է եւ պայքարը կյանք:

Մենք խոնարհվում ենք հարգանքով, ակածանքով այս հերոսների հիշատակի առաջ եւ մեր գոհունակությունն ենք հայտնում, որ վերջ ի վերջո արժանավոր հուշարձանով նաեւ նվիրականացավ նրանց հիշատակը մեր հայրենիք Երեւանի կենտրնում: Խոր հարագանք եւ պատիվ այս սերնդին:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Քեպէգի մէջ արժանավայել կերպով նշուեցաւ

Կիրակի, 1 մարտ 2026-ին, յետմիջօրէի ժամը 6:00-ին, Մոնթրէալի Հայ կեդրոնի «Ահարոն

03 Մարտ 2026
Արդեն երկրորդ անգամ տեղի է ունենում դա

ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ից հարվածներ են հասցնում Իրանի տարածքին, ինչը հան

03 Մարտ 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Այսօրվանից կարելի է համացանցի վրա ընթերցել «Դրօշակի» 2026 թ․ 2-րդ համարը։ Պաշտ

03 Մարտ 2026
Գեմպրիճի մէջ հանդիսաւոր կերպով նշուեցա

Կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Գեմպրիճի «Արամ-Դրօ» կոմիտէին, շաբաթ, 28 փետրուար 2026-

03 Մարտ 2026
Հաղորդագրութիւն ՀՅԴ ԼԵՄ Պատգամաւորական

ՀՅԴ ԼԵՄ Պատգամաւորական 30-րդ ժողովը, որ սկիզբ առաւ 28 փետրուար 2026-ին խոր մտա

03 Մարտ 2026
Ակնարկ. Տարածաշրջանի Բռնկումը. Տարբեր

Իրանի դէմ սանձազերծուած պատերազմը ամբողջ տարածաշրջանը ներքաշեց աննախընթաց տարո

03 Մարտ 2026
Թորոնթոյի մէջ մեծ շուքով նշուեցաւ ՀՅ Դ

Ուրբաթ, 27 փետրուար 2026-ին, Թորոնթոյի Հայ երիտասարդական կեդրոնի «Համազգային»-

02 Մարտ 2026
Օրուան հետքերով-­ Յի­շե­լով ­Սում­կա­յ

Ատր­պէյ­ճա­նի նա­խա­գահ Իլ­համ Ա­լիե­ւի կող­մէ ­Խո­ջա­լո­ւի յու­շար­ձա­նի բա­ց

02 Մարտ 2026
Մենք կվերադառնանք մեր ակունքներին, հա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Տորոնտոյում փետրվարի 27-ի

01 Մարտ 2026
Արամ Ա. Կաթողիկոս ընդունեց Հ.Յ.Դ. Ար

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայ

01 Մարտ 2026
Համազգային դիմադրությունը պետք է արթնա

1988-ին Արցախի ժողովրդի օրինական պահանջին՝ Ադրբեջանի պատասխանը եղավ բռնություն

28 Փետրվար 2026
Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի խ

Ադրբեջանի կողմից կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչո

28 Փետրվար 2026
Հայ Դատը հայց է ներկայացրել Կալիֆոռնիա

ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը

28 Փետրվար 2026
Առաջին նախագահի հետ այդ հարցում համամի

Առաջին նախագահի հետ այդ հարցում համամիտ ենք. սա իրոք ազգի փրկության խնդիր է և

28 Փետրվար 2026
Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը զ

Օրեր առաջ Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ձևավորված՝ Արցախի հարցով խորհրդարանական

27 Փետրվար 2026
Ամփոփուեցաւ «Հայ Ուսանողութիւնը Արցախի

18 Փետրուար 2026ին, Երեւանի մէջ, կայացաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեա

27 Փետրվար 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը վերահաստատում է հայ-ամերիկյան համայնքի երկարամ

27 Փետրվար 2026
Ազատության համար պայքարի ձայնը երբեք չ

Վերջին տարիներին Հայաստանում նկատվում է ազգային արժեքների, եկեղեցու և հայրենաս

27 Փետրվար 2026
Խմբագրական. Չփակելո՛ւ Համար Արցախի Էջը

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի նախաձեռնութեամբ երէկ նշուեցաւ Արցախի ազատամար

27 Փետրվար 2026
Լիբանանի մէջ տեղի ունեցաւ Արցախի ազատա

Կազմակերպութեամբ ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին, հինգշաբթի, 26 փետրուար 2026

27 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company