Ավարտվել է Արարատի և Վայոց ձորի երիտասարտության մարզային բանակումը
21 Օգոստոս 2023
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ իրականացված երկօրյա մարզային բանակումը:
Արարատի և Վայոց ձորի մարզերի շուրջ 130 երիտասարդներ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում՝ Յապոնի ձոր կոչվող խորհրդանշական վայրում, մասնակցել են տեղի ունեցած քննարկումներին, արշավներին, կրակային վարժանքներին, մշակութային ծրագրերին և այլն:
Բանակումին բանախոսությամբ հանդես են եկել ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, նույն խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանն ու Քրիստինե Վարդանյանը, ՀՅԴ անդամ Համբիկ Սասունյանը: