Դաշնակցությունը չի ընդունելու մեզ պարտադրվող ճակատագիրը
17 Հոկտեմբեր 2023
Հայ դատի Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի, Հարավային Ամերիկայի եւ Ավստրալիայի հանձնախմբերի ու գրասենյակների ներկայացուցիչները հոկտեմբերի 14-ին եւ 15-ին հավաքվել էին Վաշինգտոնում՝ վերանայելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակում իրենց մարտավարական առաջնահերթություններն ու քննարկելու ընթացիկ աշխատանքները։ Խորհրդաժողովի շրջանակում, հոկտեմբերի 14-ին՝ պանելային քննարկման ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը։
«Հայ Յեղափոխական Դաշնակցության համար ոչ մի կերպ այս ճակատագիրը ընդունելի չէ։ Կորսվածը՝ ճակատամարտն էր, իսկ պատերազմը եւ պայքանը շարունակվում են։ Մենք նահանջել չգիտենք»,-ասել է Տեր-Խաչատուրյանը։
Իր ելույթում նա ընդգծել է ստեղծված աղետալի իրավիճակում հայ ժողովրդի իրավունքների համար պայքարը նոր ուժով ու նոր շեշտավորումներով շարունակելու կարեւորությունը։
Մանրամասները՝ տեսանյութում