Տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի պատանեկան միության առաջին ընկերային ձեռնարկը Երևանում
18 Դեկտեմբեր 2023
ՀՅԴ Արամ Մանուկյան երիտասարդական կենտրոնում այսօր արցախյան մթնոլորտ էր տիրում, քանի որ տեղի է ունեցել ՀՅԴ Արցախի պատանեկան միության առաջին ընկերային ձեռնարկը, որին մասնակցում էին ավելի քան 50 պատանիներ Արցախի տարբեր շրջաններից։
Ծրագրի ընթացքում պատանիները հնարավորություն ունեցան ծանոթանալու միմիանց հետ, խաղալու, երգելու, և ճաշակելու արցախյան ուտեստներ։ Ծրագրին մասնակցում էին նաև ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության մի խումբ անդամներ։
Ծրագրի ավարտն ապահովել է ՀՅԴ ԱՄՆ Արևելյան շրջանի երիտասարդական միությունը՝ պատանիներին նվիրելով դպրոցական պայուսակներ և գրենական պիտույքներ։
Այսպիսով, ստեղծված նոր պայմաններում ՀՅԴ Արցախի պատանեկան միությունը առաջարկում է դառնալ նոր հարթակ՝ արցախցի պատանիներին միավորելու և նրանց համար հարազատ ու անմիջական մթնոլորտ ստեղծելու և ստեղծված իրավիճակից նրանց կտրելու համար։