ՀՅԴ-ական պատգամավորներն այցելել են դիրքեր
30 Դեկտեմբեր 2023
Դեկտեմբերի 29-ին «Հայաստան» խմբակության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը, Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Կյուրեղյանը եւ Արփինե Վարդանյանը այցելել են սահման՝ դիրքեր:
«Այնտեղ՝ թշնամուն դեմ հանդիման, մի մարդաբոյ ձյան մեջ, մեր ազգի պատիվն են պաշտպանում փորձառու սպաներն ու երիտասարդ զինվորները: Թերևս միայն նրանք կարող են բաց ճակատով Նոր տարի նշել: Շնորհավորում եմ մեր բոլոր զինվորների ու սպաների Նոր Տարին, մաղթում անփորձանք ու հաղթական ծառայություն: Իսկ տանը նրանց անհամբեր ու սրտատրոփ սպասողներին համբերություն ու կորով եմ մաղթում: Տղերքին քեֆով բանակ են ճամփել, թող քեֆով դիմավորեն: Տղերքն արժանի են», – նշել է Արթուր խաչատրյանը: