Ի զորակցություն արցախահայության
02 Հունվար 2024
Կանադայի Երիտասարդական միության անդամները, առ ի զորակցություն Արցախից բռնի տեղահանված 120 հազար հայրենակիցների, Նոր տարին դիմավորել են Օտտավայում Հայաստանի դեսպանատան առջև` հայապատկան հողաշերտի վրա:
«Անկարելի է Նոր տարին դիմավորել մեր ավանդական սովորությամբ` նկատի առնելով արցախահայության ներկա կացությունը, մինչ օրս բազմաթիվ գերիների` թշնամու բանտերում անարդար գտնվելն ու Արցախի` թշնամու տիրապետության տակ լինելը»,- հայտարարել են երիտասարդները: