Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել ադրբեջանամետ նախարարի դեմ
27 Հունվար 2024
Ֆրանսիայի ՀՅԴ «Նոր սերունդ» երիտասարդական միությունն ակցիա է իրականացրել Ֆրանսիայի մշակույթի նախարարության շենքի դիմաց՝ բողոքի ձայն բարձրացնելով մշակույթի նոր նախարարի նշանակման առիթով։
Օրերս Ֆրանսիայում մշակույթի նախարար է նշանակվել Ռաշիդա Դաթին, ով հայտնի է իր պրոադրբեջանական դիրքորոշումներով և Ալիևի ընտանիքի հետ սերտ կապերով։
Ցուցարարները կեղծ թղթադրամներ և արյան հետքեր հիշեցնող հեղուկ են թափել նախարարության շենքի դիմաց՝ այդպես ցույց տալով նորանշանակ նախարարի առնչությունն ալիևյան կլանին։