Մեր ուժի միակ կապիտալը հայ մարդն է, հայ ուսանողը․ Հովսեփ Տեր-Գևորգյան
01 Փետրվար 2024
ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում այսօր մեկնարկել է «Հայ ուսանողությունն Արցախի համար» հետազոտությունների մրցույթի ամփոփիչ միջոցառումը, որն իրականացվում է Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ համատեղ։
Ծրագրին հիմնական նպատակն է մեկտեղել հայ ուսանողության կարողությունը՝ քաղաքական, տնտեսական, իրավագիտական, մշակույթի և հետաքննողական լրագրության բնագավառներում։
Ըստ կազմակերպիչների՝ մրցույթի արդյունքում ստացվել են բազմաթիվ արժեքավոր հետազոտություններ, որոնք տրամադրվելու են հայանպաստ գործունեություն ծավալող ազդեցիկ հիմնարկների՝ արդյունավետ օգտագործման նպատակով։
Ծրագրին հետազոտություններ են ներկայացրել 12 ուսանող և 1 ուսանողական խմբակ՝ Հայաստանից, Արցախից, Լիբանանից, Իրանից և ԱՄՆ-ից ։
Միջոցառման ավարտին ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանն իր խոսքում կարևորեց ուսանողության դերը՝ նշելով, որ հայ ազգի ուժի միակ կապիտալը հայ մարդն է, հայ ուսանողը։
Մանրամասն՝ տեսանյութում։