ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Լավրովն իրավունք չունի վերջնագրերի լեզվով խոսելու Հայաստանի հետ

06 Մարտ 2024

Սերգեյ Լավրովը այնպիսի սխալ հայտարարությունների հեղինակ է, այդ թվում նաեւ Արցախի հետ կապված՝ կիրառելով նույն Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ես չեմ էլ ուզում անդրադառնալ իր արտահայտություններին: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Դիտարկմանը, որ Ռուսաստանի ԱԳ նախարարը, ըստ էության, հայտարարել է, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի, կամ մեզ հետ եք, կամ մեզ հետ չեք, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այդպիսի հարցադրումները պետք է ուղղակի մերժվեն: Հայաստանը օբյեկտիվորեն չի կարող այս տարածաշրջանում անտեսել ՌԴ-ի դերակատարությունը։ Սա նշանակում է թուրք-ադրբեջանական տանդեմին ճանապարհ բացել նոր արհավիրքների համար, ոչնչացնել Հայաստանը: Եվ, ոչ թե Լավրովի ասած ուլտիմատումի լեզվով եմ ուզում արձագանքելն, այլ նա ինքը իրավունք չունի ուլտիմատում դնի, ինքն էլ պետք է հասկանա, որ ՌԴ-Հայաստան հարաբերությունները անձով պայմանավորված չէ։ Նիկոլ Փաշինյանը կամ իր խմբակն է իշխանության, թե ոչ:

Ո՞նց կարող է Հայաստանի կամ հայ ժողովրդի դիրքորոշումը հարցնի Նիկոլ Փաշինյանից։ Ես կարծում եմ, որ սա նաև Ռուսաստանի համար ճիշտ մոտեցում չէ։ Ի՞նչ է նշանակում, կողմնորոշվեք՝ կա՛մ…, կա՛մ…։

Երբ Լավրովը հիմնավորում է այս իշխանությունների դավաճանական գործողությունները, դրանով ինքը հայ ժողովրդին օգնո՞ւմ է, թե՞ չէ»,-ասաց Մինասյանը՝ նշելով, թե անընդունելի են Լավրովի այն հայտարարությունները, թե Հայաստանն անվերադարձ կորցրել է Արցախը:

Մեզ դեռևս չի հաջողվել հանրային գիտակցության մեջ այնքան վստահություն ներշնչել, որ կարողանանք այս իշխանություններից ձերբազատվել. ասաց Արծվիկ Մինասյանը:

«Երևի դա է պատճառներից մեկը, որ շարունակվում է այս իշխանության ապազգային, հակահայկական վարքագիծը»,-ասաց պատգամավորը։

Մինասյանի խոսքով՝ այն, ինչ անում են իշխանությունները, ուղղակի խայտառակություն է. «Հայաստանի անվտանգությունը ևս մեկ անգամ տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի բոլոր կողմերից Հայաստանը հարվածներ է ստանում։ Ուղղակի թշնամացնել դաշնակցին և, առհասարակ, զրոյացնել Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը, նշանակում է, որ այս մարդիկ ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ միայն կապ չունեն պետական կառավարման հետ, այլև ոնց որ թե բացարձակ կապ չունեն նաև հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիքներ ստեղծելու հետ»։

Այն, ինչ անում է ՀՀ իշխանությունը, ուղղակի խայտառակություն է, Հայաստանի անվտանգությունը եւս մեկ անգամ
տեղափոխում են այնպիսի աննորմալության դաշտ, որ ցանկացած պահի Հայաստանը բոլոր կողմերից հարվածներ է ստանում. ասաց Արծվիկ Մինասյանը:

«Նրանք ուղղակի թշնամացնում են դաշնակցին, ավելին եղած անվտանգության համակարգն աշխատեցնելուն ուղղված ավելի դաշնակցային մոտեցումը փոխարինել թշնամական մոտեցումով եւ առհասարակ զրոյացնել Հայաստանի անվտանգության արտաքին համակարգերը, սրանով այս մարդիկ եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ոչ թե բացարձակ կապ չունեն պետական կառավարման հետ, այլ նաև կապ չունեն նաեւ հայ ժողովրդի անվտանգության նվազագույն երաշխիքներ ստեղծելու հետ»,- ընդգծեց ընդդիմադիր պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ վատ բան կա, որ Հայաստանը զուգահեռաբար հարաբերությունները խորացնի նաեւ ԵՄ-ի հետ, Արծվիկ Մինասյանն պատասխանեց. «Չկա նման բան: Հայաստանը երկար տարիներ GSP+ համակարգի արտոնությունների համակարգում գործող պետություն է: Մենք այստեղ ունենք լուրջ սահմանափակումներ եվրոպական շուկաներում: Եվրոպական տարբեր ստանդարտները, նաեւ միջազգային խոշոր խաղացողներն ուղղակի ճանապարհ չեն թողնում, որ հայկական ապրանքները կամ ծառայություններն ազատորեն մուտք գործեն այդ շուկաներ: Այսօր Հայաստանի շրջանառության հսկայական հատվածը կապված է Ռուսաստանի հետ: Մոռանալ, անտեսել այս ամենը եւ սին հույսեր փայփայել եվրոպականացման գործընթացի մեջ, նշանակում է ուղղակի չհասկանալ, ապրել միայն սեփական բարեկեցիկ աշխատասենյակում, սեփական փոքր խմբի հետ վայելքների մեջ: Սա նշանակում է, որ ոչ մի բանի դիմաց դու փոխարինում ես քո քիչ, թե շատ եղած անվտանգության համակարգերը»,-ասաց Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանի խմբակն ամեն գնով փորձում է Հայաստանը դարձնել գործիք Ռուսաստան-Արեւմուտք առճակատման հարցերի լուծման ուղղությամբ. ասաց Արծվիկ Մինասյանը:

«Սա ամենա վտանգավոր գործընթացն է: Չի կարելի արհեստականորեն ստեղծել մի իրավիճակ, երբ Ռուսաստանը Հայաստանին դիտարկի որպես թշնամի, կամ Իրանը Հայաստանին դիտարկի որպես ոչ վստահելի հարեւան պետություն եւ այլն:

Հայաստանի իշխանությունը սկուտեղի վրա մատուցել է Հայաստանը որպես երկու կենտրոնների վեճի հարթակ, դաշտ:

Սրանից պետք է դուրս գանք: Ինչո՞ւ ես արհեստականորեն տանում մի տեղ, որտեղ շանս չունես փրկվելու: Լինելով շախմատիստ, մտնում ես բոքսի հրապարակ ու փորձում ես բոքս կպնել, այն էլ մերկ ձեռքերով: Իր խոսքերով, ցլերի դեմ ենք դուրս գալիս: Ցլերը քիչ էին, հիմա էլ արջի՞ն է հանում մեր դեմ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայկական պետականութեան ինքնամերժումը ե

­Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տի վեր­ջին յայ­տա­րա­րու­թիւն­նե­րը ­Հա­յոց ցե­ղաս­պա­

05 Սեպտեմբեր 2025
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը պաշտպա

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հանդես է եկել ԱՄՆ Կոնգրեսում քննարկվող 2026 թ․

05 Սեպտեմբեր 2025
Արցախ Վերադա՛րձ

«Կռիւը սրբազան բան է, ճակատամարտը երբեմն նոյնիսկ օգտակար. անոնցմէ ազգ մը դուրս

05 Սեպտեմբեր 2025
Միջազգային փաստաթղթով ոտնահարվում է մի

Սեպտեմբերի 4-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կ

05 Սեպտեմբեր 2025
Թրամփեան խաղաղութեան թաւշեայ պատրանքը…

Հայաստանում ոչ այնքան անյայտ քաղաքական վերլուծաբան օրերս յայտարարում էր, որ Իս

04 Սեպտեմբեր 2025
Հայ դատի տարածաշրջանային գրասենյակների

Հայ դատի Վաշինգտոնի, Բրյուսելի, Մոսկվայի, և Ֆրանսիայի գրասենյակները խստորեն դա

04 Սեպտեմբեր 2025
Ազգային գիտակցութեամբ զինուած ըլլալու

Հ.Յ.Դ. Բիւրոյի Անդամ Խաժակ Մկրտիչեանի Խօսքը Հ․Ե․Դ․-ի Ողիմպիականին Գերաշնորհ

04 Սեպտեմբեր 2025
Հայ Մշակութային Հիմնարկութեան դրամահաւ

Օրակարգ- Էնսինո, Կալիֆորնիա Օգօստոս 27, 2025 — Համայնքի միասնութեան եւ աջակ

04 Սեպտեմբեր 2025
Ֆրանսական հին-նոր ժապաւէն

Բնական է, որ հայ քաղաքական միտքն ու մամուլը այս օրերուն իրենց ուշադրութիւնը կե

04 Սեպտեմբեր 2025
«Արցախ․ չկարգավորված հակամարտություն,

Սեպտեմբերի 2-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախաձեռնությամբ Երևանում կայացա

03 Սեպտեմբեր 2025
Իշխանափոխությունից հետո Արցախի ժողովրդ

Երեկվա հանրահավաքը նպատակ ուներ միջազգային հանրությանը ցույց տալու, որ հայ ժող

03 Սեպտեմբեր 2025
Ո՛վ Հայ Ժողովուրդ, Քո Փրկութիւնը Քո Հա

2 սեպտեմբերը Արցախի Հանրապետութեան օրն է: Արդարեւ, 2 սեպտեմբեր 1991-ին Արցախի

03 Սեպտեմբեր 2025
Գյումրին պետք է վերականգնի իր տնտեսակա

Հայաստանը կանգնած է զարգացման համակարգային վերանայման անհրաժեշտության առջև։ Մա

03 Սեպտեմբեր 2025
Միակողմանի զիջումներով խաղաղություն չի

Կարճատեւ այցով Լիբանանում գտնվելու օրերին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գլենդելեի համալս

03 Սեպտեմբեր 2025
Վերադարձ Արցախ լինելու է. հանրահավաք ն

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Անկախության

02 Սեպտեմբեր 2025
Այս վարչախմբի մատուցածը ոչ թե խաղաղութ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

02 Սեպտեմբեր 2025
Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապա

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը դատապարտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը․ կոչ

02 Սեպտեմբեր 2025
Արմեն Ռուստամյանն ընդունել է Կոնստանտի

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն սեպտեմբերի 1-ին ընդունել է «Արցախ

02 Սեպտեմբեր 2025
Արցախի հակամարտությունը չի լուծվել. վե

«Հակամարտությունը չի լուծվել, այն ունի նոր ձեռքբերված բաղադրիչներ։ Առաջացել է

02 Սեպտեմբեր 2025
Երևանի և Բաքվի միջև սպառնալիքի տակ ստո

Ադրբեջանը ուժ է կիրառել նաև Հայաստանի նկատմամբ. «Արցախ. չլուծված հակամարտությ

02 Սեպտեմբեր 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company