ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Լուրեր

Վերադարձ Արցախ լինելու է. հանրահավաք նվիրված Արցախի Անկախության օրվան

02 Սեպտեմբեր 2025

Ազատության հրապարակում այսօր՝ սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Արցախի Անկախության օրվան նվիրված միասնության հանրահավաքը։

Հանրահավաքը մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգներով:

Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը:

Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը Տերունական աղոթք հնչեցրեց, ապա դիմեց ներկաներին. «Այսօր հավաքվել ենք հիշելու և օրհնելու Արցախի անկախության հռչակման 34-րդ տարեդարձը։ Սա օր է, որը մեզ հիշեցնում է ոչ միայն մեր ժողովրդի հաղթանակները, այլև մեր կրած ցավն ու խաչը»,- ասաց նա:

Ելույթներ ունեցան Արցախի հանրապետության պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը։, «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» անդամ Նարե Սիմոնյանը, բժիշկ Հենրիկ Մարգարյանը, Արցախի Հանրապետության վաստակավոր արտիստ Սամվել Յեվրիյանը, «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն–հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը, Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

Հանրահավաքին ցուցադրվեց մի հատված, այսօր տեղի ունեցած «Արցախ․ չկարգավորված հակամարտություն, վերադարձի իրավունք» միջազգային խորհրդաժողովից, որի նպատակն էր արձանագրելու, որ արցախյան հիմնախնդիրը փակ չէ ոչ միայն ազգային, այլեւ միջազգային հարթակներում:

«Արդարությունն ու խաղաղությունը կլինեն, երբ իմ ուղերձը կամ ԱԺ հայտարարությունը ես հնարավորություն կունենամ կարդալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից»,-իր ելույյթում ասաց Մետաքսե Հակոբյանը։

Հայտարարելով որ Արցախի հարցը փակված չէ՝ Հակոբյանը շեշտեց, որ արցախցին տերն է իր հայրենիքի, իր պատմության, հոգևոր և մշակութային ժառանգության:

«Մեզ կարող են կալանավորեն, հալածեն, բռնաճնշումների ենթարկեն, բայց քանի դեռ հայը կանգուն է, ապա Արցախի հարցը փակված չէ»,-հայտարարեց Մետաքսե Հակոբյանը և որպես դրա ապացույց կարդաց Արցախի Հանրապետության ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ընդունված հայտարարությունը։

«Մեր իրավունքներից և շահերից հրաժարվելը առանց հստակ երաշխավորված հրադադարի կհանգեցնի հայոց ինքնության և հայոց պետականության կորստի, որը թուրք-ադրբեջանական տանդեմը համարում է պանթուրքիզմի ծրագրի իրականացման հիմնական խոչընդոտը։ Ներկայիս քաղաքականությունը Հայաստանի թուրքացման սպառնալիք է պարունակում»,- իր ելույթում ասաց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:

«Անվերջ զիջումները չեն կարող հանգեցնել խաղաղության։ Դրան կարելի է հասնել միայն արդար որոշումների հիման վրա և ռազմաքաղաքական հավասարակշռությունը ապահովելով»,- նշեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ հաջողության և այս իրավիճակից դուրս գալու բանալին ազգի համախմբման մեջ է։

«Մենք նորահայտ փրկիչների կարիքը չունենք: Մեր միասնությանը եւ հարատեւությանը հասնելու լավագույն բանաձեւը մեզ փոխանցվել է Հայ Առաքելական եկեղեցու սպասավոր մեր Սուրբ հայրերի կողմից, որն ասում է. Ազատություն երկրորդական բաներում, Միություն՝ կարեւոր բաներում եւ Սեր՝ ամեն ինչում: Եւ ուրեմն՝ Միություն, Պայքար, Հաղթանակ»,- իր խոսքը եզրափակեց Ռուստամյանը։

Հանրահավաքի ավարտին հայրենասիրական երգերի կատարմամբ հանդես եկավ Ներսիկ Իսպիրյանը:

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company