Փաշինյանի շնորհիվ Լոռու մարզը կդառնա Ադրբեջանի հետ սահման
13 Մարտ 2024
ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դսանիելյանն այցելել է Տավուշի մարզի Վերին Ոսկեպար գյուղ, որը Նիկոլ Փաշինյանը նախատեսում է հանձնել Ադրբեջանին։ Պատգամավորը տեսանյութով ու քարտեզով ներկայացրել է Տավուշից գյուղերի հանձնման կործանարար հետևանքները ողջ Հայաստանի համար.
-Քանդվելու է 90-ականներից կառուցված Տավուշի պաշտպանական գիծը, թշնամին կհայտնվի թիկունքում,
-Հայաստանը սնուցող գազամուղը ևս անցնում է Վերին Ոսկեպարով, գազամուղն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ,
-Ադրբեջանը պահանջելու է գյուղեր հասնելու կոմունիկացիաներ,
-Տավուշից գյուղերի հանձնման պարագայում ադրբեջանական զորքերը տեղակայվելու են հայկական բնակավայրերին շատ մոտ՝ դպրոցներին, մանկապարտեզներին, պետական հաստատություններին,
-Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում տեղակայվելու են ադրբեջանցի զինվորներ,
-Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի սպասարկումը դառնալու է անհնար,
-Լոռու մարզը դառնալու է Ադրբեջանին սահմանակից և սահմանապահ:
Մանրամասն՝ տեսանյութում