Ավանդական ջահերով երթ
04 Ապրիլ 2024
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցին ընդառաջ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ՈՒսանողական միությունները կազմակերպում են ավանդական Ջահերով երթը։ Այս տարի երթը կմեկնարկի Հանարապետության հրապարակից՝ ապրիլի 23-ին, ժամը 19։15-ին։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս, բոլոր ցանկացողները հնարավորություն ունեն մասնակցել Ջահերով երթին որպես ջահակիր` դեպի Ծիծեռնակաբերդ տանելով մարդկության դեմ գործված հանցագործության ճանչման և դատապարտման համար մղվող պայքարը խորհդանշող ջահը:
Ջահակիր դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը:
04 ապրիլի 2024 թ․
Երևան