ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Կոչ

Երուսաղեմի հայ համայնքի կոչը միջազգային հանրությանը

05 Ապրիլ 2024

Մենք՝ Երուսաղեմի հայ համայնքի սոցիալական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպությունների ու միությունների և, իհարկե, «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով դիմում ենք միջազգային հանրությանը՝ խնդրելով մեր համայնքի համար խիստ վճռորոշ պահին աջակցել Երուսաղեմի պատմական հայկական թաղամասը պաշտպանելու գործում:

Իսրայելի ոստիկանության վերջին գործողությունները արդեն իսկ գոյություն ունեցող սպառնալիքներին, որոնց մենք բախվում ենք, վտանգավոր նշաձող են ավելացրել։ Չնայած Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի կողմից հարուցված շարունակական դատական գործընթացներին՝ ուղղված «Կովերի պարտեզի» հետ կապված անօրինական գործարքը չեղյալ հայտարարելուն, Իսրայելի ոստիկանությունն այժմ միացել է իսրայելցի վերաբնակներին, ովքեր ակտիվորեն սրում են լարվածությունը և փորձում են տեղում ուժով փոխել իրողությունը: Ըստ այդմ, խիստ վտանգված է Երուսաղեմում մեր 1600-ամյա ներկայությունը: Հայոց պատրիարքարանի և Երուսաղեմի հայ համայնքի պատմական գոյությունն այժմ վտանգի տակ է։

Խնդրում ենք միջազգային հանրությանը ճանաչել Երուսաղեմում մեր մշակութային և պատմական ժառանգության նշանակությունը և կանգնել մեր կողքին՝ ի պաշտպանություն Երուսաղեմում հայության գոյության իրավունքի: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, դա մեր մնայուն ներկայության և ինքնության խորհրդանիշն է: Դրա նկատմամբ ցանկացած ոտնձգություն ոչ միայն խաթարում է մեր համայնքն ու պատրիարքարանի իրավունքները, այլև սպառնում է ոչնչացնել Հին քաղաքի խճանկարը:

Մենք բոլոր շահագրգիռ կողմերին` ներառյալ պետությունների ղեկավարներին, դիվանագիտական առաքելություններին, միջազգային կազմակերպություններին և մարդու իրավունքների պաշտպաններին, կոչ ենք անում բարձրացնել այս գոյութենական սպառնալիքի հանրային հնչեղությունը, համախմբվել և մեզ հետ համարաշխությամբ առավելագույն ջանքեր գործադրել՝ կասեցնելու հետագա ոտնձգությունները հայկական կալվածքների նկատմամբ և պահպանելու hայկական թաղամասում առկա «ստատուս քվոն»։

Մենք համապատասխան բոլոր կողմերին հատուկ կոչ ենք անում՝ ճնշում գործադրել իսրայելական ոստիկանության վրա՝ դադարեցնելու իրենց անմիջական օգնությունը, նույնիսկ իսրայելցի վերաբնակներին ուղեկցումը, ովքեր ցանկանում են բռնի ոտնձգություն կատարել «Կովերի պարտեզի», հայկական թաղամասի և հայ համայնքի նկատմամբ։ Մենք նաև կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգ են Երուսաղեմի ամբողջականության, նրա պատմության և բոլոր համայնքների կենսունակության պահպանմամբ, պահանջել, որ Իսրայելի կառավարությունը պարտավորեցնի տեղի ոստիկանությանը չօգնլու, չխթանելու և նույնիսկ չգլխավորելու ընկերությունների հարձակումը հայ համայնքի վրա, չբռնագրավելու հայկական թաղամասի և համայնքի թանկարժեք գույքը։

Նրանք զինված են։ Մենք՝ ոչ։ Պետք է գերիշխի օրենքի գերակայությունը, ոչ թե իսրայելցի վերաբնակների ապօրինի և ուժային ոտնձգությունները՝ Իսրայելի ոստիկանության աջակցությամբ։ Մեր ֆիզիկական անվտանգությունը, իրավական գործընթացները և «ստատուս քվոն» պետք է պաշտպանված լինեն: Այս պահին, իսրայելական ոստիկանության և վերաբնակների ձեռնարկած գործողությունների հետևանքով, բոլորը վտանգված են:

Մեր ժառանգության պաշտպանությունն ու պահպանումը ոչ միայն պարտականություն է, այլ նաև հարգանքի, հանդուրժողականության և մշակութային բազմազանության ընդհանուր արժեքների վկայություն, որոնք պետք է պահպանվեն Երուսաղեմում: Այս արժեքներն այժմ վտանգված են ոչ միայն իսրայելցի վերաբնակների կողմից, այլ հենց իսրայելական ոստիկանական ուժերի կողմից, որոնք պաշտպանում են նրանց:

-Հայոց թաղի պահպանութjան և պաշտպանության շարժում
-Երուսաղեմի հայկական բարեսիրական միություն
-Հայ երիտասարդաց միություն – ՀԵՄ
-Հայ մարմնակրթական ընդհանուր միություն – ՀՄԸՄ
-Հայ Յեղափոխական Դաշնակցություն – ՀՅԴ
-Ռամկավար Ազատական Կուսակցություն – ՌԱԿ
-Հայ Օգնության Միություն – ՀՕՄ

(Արեւմտահայերենը՝ ստորեւ)

Երուսաղէմի հայ համայնքի կոչը՝ միջազգային հանրութեան

Մենք՝ Երուսաղէմի հայ համայնքի հասարակական, բարեգործական, երիտասարդական և քաղաքական կազմակերպութիւններու, միութիւններու և, ի հարկէ «SavetheArQ» շարժման ներկայացուցիչներս, հրատապ կոչով կը դիմենք միջազգային հանրութեան՝ խնդրելով մեր համայնքին համար խիստ վճռորոշ այս պահուն աջակցելու Երուսաղէմի պատմական Հայկական թաղամասը պաշտպանելու գործին։ Իսրայէլի ոստիկանութեան վերջին գործողութիւնները վտանգաւոր նշաձող աւելցուցին, արդէն իսկ գոյութիւն ունեցող սպառնալիքներուն, որոնց դէմ յանդիման կը գտնուինք մենք։

Չնայած Երուսաղէմի Հայոց Պատրիարքարանին և Երուսաղէմի հայ համայնքին կողմէ յարուցուած շարունակական դատական գործընթացներուն՝ ուղղուած«Կովերու Պարտէզ» -ին հետ կապուած անօրինական գործարքը չեղեալ յայտարարելուն, Իսրայէլի ոստիկանութիւնը այժմ միացած է Իսրայէլցի վերաբնակներուն, որոնք գօրծնականօրէն կը սրեն լարուածութիւնը և կը փորձեն տեղւոյն վրայ ուժով փոխել իրողութիւնը: Ըստ այնմ, խիստ վտանգուած է Երուսաղէմի մեր 1600-ամեայ ներկայութիւնը: Հայոց Պատրիարքարանին և Երուսաղէմի հայ համայնքին պատմական գոյութիւնն այժմ վտանգի տակ է։ Որպէսզի պարզ ըլլայ բոլորին, մենք միասնական ձայնով կը յայտարարենք, որ Կովերու Պարտէզի հետ կապուած ստորագրուած գործարքը չեղարկուած է. մեր գոյութիւնը կը վտանգէ որպէս համայնք և կը խախտէ մեր սեփականութեան իրաւունքները։

Մենք կը խնդրենք միջազգային հանրութենէն ճանչնալ Երուսաղէմի մեր մշակութային և պատմական ժառանգութեան նշանակութիւնը և կանգնիլ մեր կողքին՝ ի պաշտպանութիւն Երուսաղէմի հայութեան գոյութեան իրաւունքին: Հայկական թաղամասը զուտ աշխարհագրական տեղանուն չէ, անիկա մեր մնայուն ներկայութեան և ինքնութեան խորհրդանիշն է: Անոր նկատմամբ ցանկացած ոտնձգութիւն ոչ միայն կը խաթարէ մեր համայնքին ու պատրիարքարանին իրաւունքները, այլև կը սպառնայ ոչնչացնել «Հին քաղաքի» խճանկարը:

Մենք բոլոր շահագրգիռ կողմերուն, ներառեալ պետութիւններու ղեկավարներուն, դիւանագիտական առաքելութիւններուն, միջազգային կազմակերպութիւններուն և մարդու իրաւունքներու պաշտպաններուն, կոչ կ՚ընենք բարձրացնել այս գոյութեան սպառնալիքի հանրային հնչեղութիւնը, համախմբուիլ և մեր հետ համերաշխութեամբ առաւելագոյն ջանքեր գործադրել՝ կասեցնելու յետագայ ոտնձգութիւնները հայկական կալուածներու նկատմամբ և պահպանելու Հայկական թաղամասի ներկայ «Status-Quo»ն։

Մենք համապատասխան բոլոր կողմերուն յատուկ կոչ կ՚ընենք՝ ճնշում գործադրել Իսրայէլական ոստիկանութեան վրայ՝ դադրեցնելու իրենց անմիջական օգնութիւնը, խթանումը և նոյնիսկ Իսրայէլցի վերաբնակներու ուղեկցումը, ովքեր կը ցանկանան բռնի ոտնձգութիւն կատարել «Կովերու Պարտէզ»-ին, հայկական թաղամասին և հայ համայնքին նկատմամբ։ Մենք նաև կոչ կ՚ընենք բոլոր անոնց, որոնք մտահոգ են Երուսաղէմի ամբողջականութեան, իր պատմութեան և բոլոր համայնքներու կենսունակութեան պահպանմամբ, պահանջել, որ Իսրայէլի կառավարութիւնը պարտաւորէ տեղի ոստիկանութեան չ՝օգնելու, չխթանելու և նոյնիսկ չգլխաւորելու ընկերութեան հարձակումը հայ համայնքի վրայ, չբռնագրաւելու Հայկական Թաղամասի և համայնքի թանկարժէք գոյքը։

Անոնք զինուած են։ Մենք՝ ոչ։ Պէտք է որ գերիշխէ օրէնքի գերակայութիւնը, ոչ թէ Իսրայէլցի վերաբնակներու ապօրինի և ուժային ոտնձգութիւնները՝ աջակցութեամբ Իսրայէլի ոստիկանութեան։ Մեր ֆիզիքական անվտանգութիւնը, իրաւական գործընթացները և «Status Quo»ն պէտք է պաշտպանուած ըլլան: Այս պահուն, Իսրայէլական ոստիկանութեան և վերաբնակներու ձեռնարկած գործողութիւններու հետևանքով, բոլորը վտանգուած են: Մեր ժառանգութեան պաշտպանութիւնն ու պահպանումը ոչ միայն պարտականութիւն է, այլ նաև յարգանքի, հանդուրժողականութեան և մշակութային բազմազանութեան ընդհանուր արժէքներու վկայութիւն, որոնք պէտք է պահպանուին Երուսաղէմի մէջ:

– Հայոց Թաղի Պահպանութեան եւ Պաշտպանութեան շարժում
– Երուսաղէմի Հայկական Բարեսիրական Միութիւն
– Հայ Երիտասարդաց Միութիւն – ՀԵՄ
– Հայ Մարմանակրթական Ընդհանուր Միութիւն – ՀՄԸՄ
– Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն – ՀՅԴ
– Ռամկավար Ազատական Կուսակցութիւն – ՌԱԿ
– Հայ Օգնութեան Միութիւն – ՀՕՄ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company