Հատվածական սահմանազատումն Ադրբեջանի հորինածն է
23 Ապրիլ 2024
Այն դիվանագիտությունը, արտաքին քաղաքականությունը, որն իրականցվում է այսօր պաշտպասնո՞ւմ է ՀՀ շահերը, թե՞ ոչ։ Հատվածական սահմանազատումն Ադրբեջանի հորինածն է։ Ադրբեջանի Հանրապետությունն իրեն հռչակել է Դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդ, որի տարածքը 114 հազար քկմ էր. ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը չի ընդունում Ալմա Աթայի հռչակագիրը և դրա մասին խոսում է միայն այն դեպքում, երբ մեզնից ինչ-որ բան պետք է ստանա։
«Ինքնիխան իրավազորության տակ գտնվող տարածքներ են դրանք։ Եվ ուստի այդ տարածքները, որոնք ինքնիխան իրավազորության տակ են գտնվում, դրանց հանձնումը, սահմանների ճշտումը, հակասում է սահմանների մասին մեր օրենքին, Սահմանադրությանը և անհրաժեշտություն է, որ գնաք, ժողովրդին հարցնեք» ,-ասել է նա ու ընդգծել, որ միակողմանի զիջումներով Ադրբեջանին ու Թուրքիային բավարարել հնարավոր չէ։ «Նրանք հայկական ինքնության, հայկական գործոնի վերացումն են ուզում»,-ասել է Ռուստամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում