ՀՅԴ ՀԵՄ-ը Կիրանցում հանդիպել է Բագրատ Սրբազանի հետ
29 Ապրիլ 2024
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը ապրիլի 28-ին այցելել է Կիրանց՝ աջակցություն հայտնելու տեղում պայքարող մեր հայրենակիցներին։
Երիտասարդները Կիրանցում հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ։
Նրանց հետ զրույցում Բագրատ Սրբազանը նշել է. «Սև ու սպիտակների ժամանակներում մեր երկիրը մենք պետք է դարձնենք կարմիր, կապույտ, նարնջագույն: Մենք պետք է առաջնորդվենք հաշտության օրակարգով: Հաշտությունը չի´ենթադրում չարդարադատություն:Սա չակնկալիքների շարժում ու պայքար է: Այլ ակնկալիք պետք չէ ունենանք, բացի՝ հայրենիք և պատիվ» »: