ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Կոչ

Կոչ ենք անում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ԵԽԽՎ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին պատշաճ գնահատական տալ ՀՀ-ում ընթացող պրոցեսներին

03 Մայիս 2024

Մենք նպատակ ունենալով՝

  • բացառել Հայաստանում ամբողջությամբ ավտորիտար համակարգի հաստատումը,
  • ապահովել դատական իշխանության անկախությունը և անաչառությունը, հայտարարում ենք.
  • 1.Հայաստանում ընթանում է անընդունելի բարքերի այլանդակված դրսևորում,.
    2.Հայաստանի քաղաքական իշխանությունները հետևողականորեն հաստատում են մեկ անձի ավտորիտար ռեժիմ,
    3.Գործող իշխանությունները ցանկանում են ունենալ ամբողջական իշխանություն և գնում են հենց այդ ճանապարհով, ինչը հակոտնյա է իրավական պետությանը ու ժողովրդավարությանը,
    4.Իշխանությունների՝ հանուն ժողովրդավարության ու ժողովրդի պահանջով փաթեթավորմամբ քաղաքականությունը քայլ առ քայլ ոչնչացնում է ժողովրդավարական ինստիտուտները, ոտնահարում մարդու իրավունքները, ոչնչացնում դատական իշխանության անկախությունը,
    5.Հայաստանի Ազգային ժողովը մեկ քաղաքական ուժի և մեկ անձի իշխանության ներքո է։ Իշխող ուժի՝ Ազգային ժողովում ունեցած պատգամավորների թիվը և մեծամասնության ցուցաբերած վարքագիծը, զրոյացնում է պառլամենտական փոքրամասնության հակակշռող գործառույթը,
    6.Պառլամենտական մեծամասնության ներսում բացակայում է այլակարծությունը, քվեարկությունները կատարվում են մեկ անձի հրահանգով։
    7.Պառլամենտական փոքրամասնության իրավունքների սահմանափակումները կրում են շարունակական բնույթ։ Ապահովված չէ քաղաքական փոքրամասնության՝ Ազգային ժողովի ղեկավար մարմիններում համամասնորեն ներկայացված լինելու իրավունքը, խաթարված է զսպումների ու հակակշիռների մեխանիզմը,
    8.Հանրապետության նախագահը դադարել է կատարել իր սահմանադրական առաքելությունը՝ Սահմանադրության պահպանմանը հետևելը և ստանձնել է վարչապետի քաղաքական ծրագրերի սպասարկման հակասահմանադրական գործառույթի իրականացումը,
    9.Երկրում ոտնահարված է տեղական ինքնակառավարման ինստիտուտը։ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում հաղթող քաղաքական ընդդիմադիր թեկնածուները հետապնդվում են, ճնշվում, անգամ զրկվում ազատությունից։ Որտեղ դա չի հաջողվում՝ կիրառվում են անհատական ճնշումներ առանձին ավագանիների նկատմամբ՝ ստիպելով նրանց դուրս գալ ընդդիմադիր խմբակցություններից կամ քվեարկել իշխանության թեկնածուի օգտին,
    10.Դատախազությունը, քննչական և իրավապահ մյուս մարմինները Նիկոլ Փաշինյանի տոտալ հսկողության ներքո են։ Զանգվածային լրատվամիջոցներում հայտնված ձայնագրություններն ու այլ նյութերը հաստատում են դատախազության ու քննչական մարմինների՝ նրա կողմից անմիջական ղեկավարման ներքո լինելը,
    11.Քննչական մարմինները Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով կամ համաձայնությամբ են որոշում անձին ազատությունից զրկելու հարցը, նրա օգնականն (այսօրվա դատախազը․-խմբ) է խմբագրում քննչական մարմինների ակտերը։ ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարները վերջինիս հետ են համաձայնեցնում կոնկրետ անձանց ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոցներ կիրառելու հարցը,
    12.Դատական իշխանության մասով ակնհայտ է՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ունենալ իր կամքին հարյուր տոկոսով ենթակա դատական իշխանություն՝ առաջին ատյանի դատարաններից մինչև Սահմանադրական դատարան: Նա քայլ առ քայլ տոտալ հսկողություն է սահմանում ողջ դատական իշխանության նկատմամբ,
    13.Նիկոլ Փաշինյանը դատական համակարգը դիտում է որպես քաղաքական ինստիտուտ,
    14.Դատական համակարգում շարունակում են պաշտոնավարել առավելապես այն անձինք, ովքեր հաղթահարել են քաղաքական վստահելիության «ցենզը»,
    15.Այն դատավորները, որոնք ընդունում են Նիկոլ Փաշինյանի քիմքին հարիր որոշումներ, դառնում են քաղաքական իշխանության սիրելին։ Իսկ այն դատավորները, որոնք առաջնորդվում են օրենքի պահանջով և իրենց որոշումները բխեցնում են գործող օրենքների պահանջից ու առաջնորդվում են իրավունքով, ենթարկվում են ճնշումների, հետապնդումների, ընդհուպ՝ պաշտոնազրկման,
    16.2020 թվականին հակասահմանադրական փոփոխությունների արդյունքում բռնազավթվեց Սահմանադրական դատարանը, իսկ մեկ տարի անց՝ Բարձրագույն դատական խորհուրդը,
    17.Սահմանադրական դատարանը մեծապես ենթարկվել է քաղաքական ճնշումների և մանիպուլյացիաների: Երկրի համար կենսական նշանակություն ունեցող հարցերը կամ վարույթ ընդհանրապես չեն ընդունվում, կամ վարույթ ընդունելուց հետո տարիներ անց կարճվում են, կամ՝ տարիներով կասեցվում,
    18.Քաղաքական մեծամասնության կողմից բոլոր հակասահմանադրական ոտնձգությունները դատարանների, զինված ուժերի, տեղական ինքնակառավարման մարմինների ու ԲՈՒՀ-երի նկատմամբ անտեսվել է Սահմանադրական դատարանի կողմից,
    19.Սահմանադրական դատարանի 8 դատավորից 6-ը ընտրվել են բացառապես Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորների կողմից,
    20.Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունը միայն քաղաքական դրդապատճառներով մի քանի անգամ մերժել է Սահմանադրական դատարանի դատավորի մեծ հեղինակություն ու վաստակ ունեցող թեկնածուներին, նրանց փոխարեն Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրող սուբյեկտներին, ըստ էության, պարտադրելով առաջադրելու իրենց հավատարմության երդում տված թեկնածուներին,
    21.Դատարանները դարձել են ընդդիմության ձայնը ճնշելու, քաղաքական պրոցեսները վիժեցնելու գործիք,
    22.Իշխանությունների հանդեպ ցանկացած քննադատության, կամ նրանց բացարձակ իշխանությանը ցանկացած վտանգ նշմարելու պարագայում, իշխանություններն իրենց ընդունած հակասահմանադրական օրենքներով, ուժայինների ու դատարանների մասնակցությամբ սկսում են քաղաքական բռնաճնշումները, հետապնդումները, շինծու քրեական գործեր հարուցելը, խոշտանգելը, կալանավորելը,
    23.Հայաստանում օր օրի շատանում է քաղբանտարկյալների և քաղաքական հետապնդման ենթարկվողների թիվը։ Քողարկված եղանակով քրեականացվել է վիրավորանքը և այն օգտագործվում է որպես մահակ քաղաքական մեծամասնությանը քննադատողների նկատմամբ,
    24.Կիսելով «Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպության տարեկան հերթական զեկույցում ՀՀ դատական համակարգի վերաբերյալ արած եզրահանգումները՝ արձանագրում ենք, որ դրանք միայն մասամբ են արտահայտում բոլոր խնդիրները,
    25.Քաղաքական իշխանության հրահանգները չկատարող, անկախ և սեփական կարծիքը ունեցող դատավորները կամ պաշտոնանկ են արվում, կամ ենթարկվում ճնշումների, հետապնդումների,
    26.Դատական համակարգից հեռանում են մեծ վաստակ ու հեղինակություն ունեցող դատավորներ՝ առանց հրապարակային պատճառաբանության։ Մամուլի հրապարակումներից պարզ է դառնում, որ դրանք տեղի են ունեցել ոչ կամովի՝ ճնշումների արդյունքում՝ տարիներ առաջ մասնավոր զրույցներում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամի հասցեին կատարած արտահայտությունների համար,
    27.Բարձրագույն դատական խորհուրդը իշխանությունների համախոհ, քաղաքական իշխանության թիմի անդամ, նախկին Արդարադատության նախարարի գլխավորությամբ, դարձել է գործիք քաղաքական մեծամասնության ձեռքին անկախ դատավորներին պատժելու հարցում,
    28.Դատական իշխանությունը և հատկապես բարձրագույն դատական ատյանները համալրվում են իրավաբանական հանրությանը անհայտ, կասկածելի անցյալ ունեցող, գործող քաղաքական մեծամասնության հետ ասոցացվող մարդկանցով,
    29.Անկողմնակալության եւ անկախության կասկածելի փորձ ունեցող «հավատարիմ» դատավորները շահագրգռված են կատարել իշխանության անհագ ցանկությունները,
    30.Տրամաբանական է ենթադրել, որ քաղաքական իշախանության՝ դատական իշխանությունը բռնազավթելուց, տեղական ինքնակառավարման ինստիտուտի չեզոքացումից, դատախազության և քննչական մարմինների նկատմամբ տոտալ վերահսկողություն սահմանելուց հետո, բռնազավթման հաջորդ օղակը պիտի դառնան զանգվածային լրատվության միջոցները և քաղաքացիական հասարակության մյուս ինստիտուտները: Գուցե նաև քաղաքական կուսակցությունները,

    Ելնելով վերը ներկայացվածից՝

    Կոչ ենք անում Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններին, ԵԽԽՎ-ին, միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին պատշաճ գնահատական տալ Հայաստանի Հանրապետությունում ընթացող վերոշարադրյալ պրոցեսներին և իրենց մանդատի շրջանակներում ձեռնարկել համապատասխան քայլեր։


    ՀՀ Ազգային Ժողովի
    «Հայաստան» խմբակցություն
    «Պատիվ ունեմ» խմբակցություն

    03.05.2024թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company