Ը.Ե.Մ.Մ. -ը դատապարտում է Հայաստանի կառավարության կիրառած ոստիկանական բռնությունը եւ ռեպրեսիաները
08 Հունիս 2024
2024թ Մայիսի 28-ին Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը, որի լիիրավ անդամ է հանդիսանում Հ.Յ.Դ. Երիտասարդականը կատարել է հետևյալ հայտարարությունը՝ դատապարտելով Հայաստանում «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նկատմամբ ոստիկանական բռնությունները:
Ընկերվար Երիտասարդների Միջազգային Միությունը հայտնում է իր խորը մտահոգությունը կապված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ, մասնավորապես Տավուշի մարզում։ Ադրբեջանը ուժի սպառնալիքի պայմաններում է իրականացնում այս գործընթացը, որի հետևանքով խաթարվում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և լեգիտիմությունը։
Հարկադրանքի ներքո իրականցվող ահմանային փոփոխությունները հակասում են և Հայասանի օրենքը և միջազգային օրինաչափությունը: Հայաստանը լինելով շրջափակված երկիր, չպետք է հարկադրվի տարածք զիջելու եւ խաթարելու սեփական ազգային անվտանգությունը: Նման բռնազիջումներ խրախուսում են միայն Ադրբեջանին և ծառայում Հայաստանի տարացման, բազմապատկելով կանֆլիկտի վերանորոգման հավանականությունը:
Հայաստանի հասարակության տարբեր շերտեր իրենց արդարացի բողոքն են բարձրացրել այս կապակցությամբ, որն ամբողջությամբ վայելում է մեր աջակցությունը։
Խստորեն դատապարտում ենք իշխանության իրավապահ մարմինների կողմից ցուցարարների նկատմամբ կիրառվող բիրտ և անհամաչափ ուժը։
Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին հարգել Հայաստանի քաղաքացիների սահամանադրական իրավունքը՝ ազատ խոսքն ու անհամաձայնությունը արտահայտելու մասին։
Կոչ ենք անում ՄԱԿ-ին, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության և հակամարտության հանգուցալուծման բոլոր շահագրգիռ կողմերին դատապարտել Ադրբեջանի գործողությունները և միջոցներ ձեռնարկել, ընդհուպ մինչև պատժամիջոցների կիրառումը, Ալիևի բռնատիրական ռեժիմը պատասխանատվության ենթարկելու՝ հարձակողապաշտ և ուժի սպառնալիքի անօրինական քաղաքականության համար։
Կայուն և տևական խաղաղություն կարելի է իրագործել միայն հարկադրանքից և բռնությունից զերծ միջավայրում: Ը.Ե.Մ.Մ-ը ջատագովում է արդար և իրավաբանորեն հիմնավորված հանգուցալուծում, որը հարգում է Հայաստանի ինքնիշխանությունը և միջազգային օրենքը:
28-ը մայիսի 2024թ.
(արեւմտահայերեն)
Ը.Ե.Մ.Մ ԿԸ ԴԱՏԱՊԱՐՏԷ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԳՈՐԾԱԾ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԲՌՆՈՒԹԻՒՆԸ ԵՒ ՃՆՇՈՒՄՆԵՐԸ
2024թ Մայիս 28-ին Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութիւնը, որուն լիիրաւ անդամներէն է Հ.Յ.Դ. Երիտասարդականը կատարեց հետեւեալ յայտարարութիւնը՝ դատապարտելով Հայաստանի մէջ «Տաւուշը Յանուն Հայրենիքի» շարժման նկատմամբ ոստիկանական բռնութիւնները:
Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութիւնը կը յայտնէ լրջագոյն մտահոգութիւն ինչ կը վերաբերի Հայաստանի Հանրապետութեան եւ Ազրպէյճանի միջեւ ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացին մասին, մասնաւորապէս Տաւուշի Մարզին մէջ: Ազրպէյճանը այս գործընթացքը կ’իրականացնէ ուժի սպառնալիքի պայմաններու մէջ, որուն հետեւանքով կը խաթարուի Հայաստանի Հանրապետութեան ինքիշխանութիւնը եւ օրինականութիւնը:
Հարկադրանքի տակ իրականացուող սահմանային փոփոխութիւները կը հակասեն ոչ միայն Հայաստանի օրէնքը այլ նաեւ Միջազգային օրինաչափութիւնը: Հայաստանը ըլլալով շրջափակուած երկիր, պէտք չէ պարտադրուի տարածքներ զիջելու եւ խաթարելու իր սեփական ազգային անվտանգութիւնը: Այսպիսի բռնաճնշումներ կը խրախուսեն միայն Ազրպէյճանին եւ կը նպաստեն Հայաստանի տկարացման, բազմապատկելով հնարաւորութիւնը հակամարտութեան վերանորոգման:
Հայաստանի հասարակութեան տարբեր շերտերը իրենց արդարացի բողոքը բարձրաձայնած են այս մասին եւ անոնք ամբողջութեամբ կը վայելեն մեր աջակցութիւնը:
Խստօրէն կը դատապարտենք իշխանութեան իրավապահ մարմիններու կողմէ ցուցարարներու նկատմամբ բիրտ եւ անհամաչափ ուժի կիրառումը: Կոչ կ’ընենք Հայաստանի իշխանութիւններուն յարգել իր քաղաքացիներուն ազատ խօսքի եւ անհամաձայնութիւն արտայայտելու մասին սահամանադրական իրաւունքը:
Կոչ կ’ընենք ՄԱԿ-ին, Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան եւ հակամարտութեան հանգուցալուծման համար շահագրգիռ բոլոր կողմերուն դատապարտելու Ազրպէյճանի գործուղութիւնները եւ ձեռնարկելու համապատասխան միջոցներ, ներառեալ պատժամիջոցներու կիրառում, պատասխանատուութեան ենթարկելու համար Ալիեւի բռնատիրական ռեժիմը անոր յարձակողապաշտ եւ ուժի սպառնալիքի անօրինական քաղաքականութիւններուն համար:
Կայուն եւ տեւական խաղաղութիւն կարելի է իրագործել միայն այն միջավայրին մէջ ուրկէ կը բացակային հարկադրանքն ու բռնութիւնը: Ը.Ե.Մ.Մ.-ը ջատագովն է արդար եւ իրավաբանօրէն հիմնաւորուած հանգուցալուծման, որ կը յարգէ Հայաստանի ինքիշխանութիւնը եւ միջազգային օրէնքը:
28 Մայիս, 2024