ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ

COP29-ին ընդառաջ Հայ Դատի համակարգին աշխատանքները

22 Հուլիս 2024

Նոյեմբեր 11-22, 2024-ին, Ազրպէյճանի մայրաքաղաք Բաքուի մէջ պիտի գումարուի ՄԱԿ-ի կլիմայի փոփոխութեան համաժողովը (COP29), որուն կ՚ակնկալուի որ մասնակցին կառավարական հազարաւոր պատուիրակներ, լրագրողներ եւ զանազան կազմակերպութիւններու ներկայացուցիչներ։ Ազրպէյճան այս համաժողովը կ՚օգտագործէ մոլորոցնելու միջազգային հանրային կարծիքը իր էութեան մասին։

Միաժամանակ, այս համաժողովը առիթ է, որ ներկայացնենք Ազրպէյճանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդա­վարական էութիւնը, բարձրաձայնելով նաեւ կլիմայի փոփոխութեան մէջ Ազրպէյճանի բացասական վարքագիծի մասին։

Հայ Դատի համակարգը —յանձնախումբեր եւ գրասենեակներ— այս ուղղութեամբ նախապատրաստական աշխատանքներէ ետք արդէն սկսած են իրականացնել յատուկ մշակուած ծրագիր՝ հասնելու համար այն բոլոր շրջա­նակներուն՝ կառավարական, քաղաքական, հասարակական եւ լրատուական, որոնք որեւէ չափով առնչուած են COP-29-ին։ Այդ աշխատանքներուն նպատակն է շեշտել արցախցիներու վերադարձի իրաւունքը, մղել նշեալ շրջանակները ազդեցութիւն բանեցնելու Ազրպէյճանի վրայ՝ պահանջելով Արցախի մէջ իր գործադրած ցեղասպանական արարքներուն, Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն ներս իր ներխուժումին, եւ հայ գերիներու անօրէն պահպանելու հարցերով իր հայատեաց քաղաքականութիւնը փոխել։

Այս աշխատանքներուն մէջ կարեւոր դերակատարութիւն վերապահուած է իւրաքանչիւր հայու, որ ընկերային ցանցերու (social media) վրայ օգտատէր է։ Կոչ կ՚ուղղենք բոլորին, որ ընկերային ցանցերով այս նպատակով օտար լեզուներով գրառումներ կատարեն, միաժամանակ օգտագործելով առնուազն այս չորս hashtag-ները. #COP29Exposed , #COPout29 , #COP29 , #COP29Azerbaijan ։ Այս կայքէջէն (https://copout29.com/) կրնաք վերցնել Հայ Դատի համակարգին կողմէ պատրաստուած կարգ մը գծանկարներ եւ պատկերիզներ, որոնք կ՚արտայայտեն մեր տեսակէտները։ Խիստ կարեւոր է բոլոր գրառումներուն եւ կամ գծանկարներուն հետ օգտագործել վերոյիշեալ hashtag-ները։

Մեր տեսակէտները բարձրաձայնելու համար յարմար առիթ են նաեւ յառաջիկայ օրերուն մեկնարկող 2024-ի Ողիմպիական Խաղերը, Փարիզի մէջ։

Ընկերային ցանցերու վրայ, հայկական շրջանակներու հետ համագործակցաբար, նման աշխատանքի մասնակից է նաեւ Միջազգային քրէական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենօ Օքամփոն։ Այս առիթով հայութեան ուղղուած իր ուղերձը Օքամփոն կ՚եզրափակէ գրելով. «Միջազգային հանրութեան ջանքերը միաւորելով՝ դուք կարող էք հասնել նրան, որ COP-29-ում դիտարկուեն ոչ միայն կլիմայի փոփոխութեան, այլեւ մարդու իրաւունքների պաշտպանութեան և արդարութեան հարցերը: Հայեր, ժամանակն է լինել փոփոխութիւնների առաջամարտիկը: Գրառումներ արէ՛ք, մեկնաբանէ՛ք եւ բարձրացրէ՛ք ձեր ձայնը: Ձեզ կը միանան շատերը, այդ թւում՝ ես»:

Քաղաքական հանրայայտ դէմքեր, միջազգային տարբեր կազմակերպու­թիւններ արդէն իրենց դժգոհութիւնը յայտնած են COP29-ի Բաքուի մէջ գումարուելուն առնչութեամբ։ Ոմանք նոյնիսկ կոչ ըրած են պոյքոթելու այդ նախաձեռնութիւնը։

Հանրութիւնը տեղեակ պահելու համար, մենք պարբերաբար կ՚անդրադառնանք այս աշխատանքներուն։

Հ.Յ.Դ. ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆԵԱԿ

22 Յուլիս 2024

(Արեւելահայերեն)

 

Հայ Դատի համակարգի աշխատանքները COP29-ին ընդառաջ

 

2024-ի նոյեմբերի 11-22-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում գումարվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովը (COP29), որին ակնկալվում է կառավարական հազարավոր պատվիրակների, լրագրողների եւ զանազան կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն։ Ադրբեջանն այս համաժողովն օգտագործում է՝ մոլորեցնելու համար միջազգային հանրային կարծիքն իր էության մասին։

Միաժամանակ, այս համաժողովն առիթ է, որպեսզի ներկայացնենք Ադրբեջանի իսկական՝ ցեղասպանական, ռազմատենչ, ամբողջատիրական հակաժողովրդավարական էությունը՝ բարձրաձայնելով նաեւ կլիմայի փոփոխության մեջ Ադրբեջանի բացասական վարքագծի մասին։

Հայ Դատի համակարգը՝ հանձնախմբերն ու գրասենյակները, այս ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներից հետո սկսել են իրականացնել հատուկ մշակված ծրագիր՝ հասնելու կառավարական, քաղաքական, հասարակական եւ լրատվական այն բոլոր շրջանակներին, որոնք որեւէ կերպ առնչված են COP-29-ին։ Այդ աշխատանքների նպատակն է շեշտել արցախցիների վերադարձի իրավունքը, մղել նշյալ շրջանակներին՝ ազդեցություն գործադրել Ադրբեջանի վրա՝ պահանջելով փոխել Արցախում իր գործադրած ցեղասպանական արարքների, Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս իր ներխուժման եւ հայ գերիներին անօրինական պահելու հարցերով իր հայատյաց քաղաքականությունը։

Այս աշխատանքներում կարեւոր դերակատարություն է վերապահված յուրաքանչյուր հայի, որը սոցիալական ցանցերի (social media) օգտատեր է։ Կոչով դիմում ենք բոլորին՝ սոցիալական ցանցերով այս նպատակով օտար լեզուներով կատարել գրառումներ՝ միաժամանակ օգտագործելով առնվազն այս չորս hashtag-ները. #COP29Exposed, #COPout29, #COP29 , #COP29Azerbaijan ։ Այս կայքէջից (https://copout29.com/) կարող եք ներբեռնել Հայ Դատի համակարգի կողմից պատրաստված գծանկարներ եւ պատկերիզներ, որոնք արտահայտում են մեր տեսակետները։ Խիստ կարեւոր է բոլոր գրառումներում եւ կամ գծանկարների հետ օգտագործել վերոհիշյալ hashtag-ները։

Մեր տեսակետները բարձրաձայնելու համար հարմար առիթ են նաեւ առաջիկա օրերին Փարիզում մեկնարկող 2024-ի Օլիմպիական խաղերը։

Սոցիալական ցանցերում, հայկական շրջանակների հետ համագործակցաբար, նման աշխատանքի մասնակից է նաեւ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։ Այս առիթով հայությանն ուղղված իր ուղերձն Օկամպոն եզրափակել է՝ գրելով. «Միջազգային հանրության ջանքերը միավորելով՝ դուք կարող եք հասնել այն բանին, որ COP-29-ում դիտարկվեն ոչ միայն կլիմայի փոփոխության, այլեւ մարդու իրավունքների պաշտպանության և արդարության հարցերը: Հայե՛ր, ժամանակն է լինել փոփոխությունների առաջամարտիկը: Գրառումներ կատարե՛ք, մեկնաբանե՛ք եւ բարձրացրե՛ք ձեր ձայնը: Ձեզ կմիանան շատերը, այդ թվում՝ ես»:

Քաղաքական հանրահայտ դեմքեր, միջազգային տարբեր կազմակերպու¬թյուններ արդեն իրենց դժգոհությունն են հայտնել COP29-ի Բաքվում գումարվելու առնչությամբ։ Ոմանք նույնիսկ կոչ են արել բոյկոտել այդ նախաձեռնությունը։

Հանրությանը տեղյակ պահելու համար մենք պարբերաբար կանդրադառնանք այս աշխատանքներին։

ՀՅԴ ՀԱՅ ԴԱՏԻ ԿԵՆՐՈՆԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

22 -ը հուլիսի 2024

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գործող իշխանությունները երկրում ձևավոր

«Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հրապարակած սոցհարցման տվյալները, որո

10 Մարտ 2026
Միջկուսակցական Հանդիպումը Քննարկեց Պատ

Երէկ Միջկուսակցական ժողովը հետեւեալ հաղորդագրութիւնը յղեց լիբանանեան լրատուամի

10 Մարտ 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպում է ունեցել

Մարտի 9-ին ՀՀ Ազգային ժողովում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «

10 Մարտ 2026
Վանգուվըրի մէջ արժանավայել կերպով նշու

Ուրբաթ, 6 մարտ 2026-ին, երեկոյեան ժամը 7-ին, Վանգուվըրի Հայ կեդրոնի «Լազարեան»

09 Մարտ 2026
Արմէն Ռուստամեան հանդիպում ունեցաւ Գան

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, ուրբաթ՝ մարտ 6-ին, Վանքուվըրի մէջ

07 Մարտ 2026
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստա

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ փետրուար 26-էն ի վեր կը գտնուի

07 Մարտ 2026
Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռու

Հինգշաբթի մարտ 5-ին, Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան հանդիպումնե

07 Մարտ 2026
Առաջնորդ Սրբազան Հայրը ընդունեց ՀՅԴ Բի

Երկուշաբթի, 2 մարտ 2026-ին, Գանատայի Հայոց Թեմի Բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ.

07 Մարտ 2026
Յակոբ Բագրատունի. «Պատերազմը Անմիջական

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

07 Մարտ 2026
Ակնարկ. Պատերազմի Աշխարհագրութեան Երկր

Միջին Արեւելքի պատերազմի աշխահագրութեան ընդլայնման հաւանականութիւնը առաջին հեր

06 Մարտ 2026
«Կիլիկիա Վերլուծական Հարթակ»-ի Արտակար

Հայ Եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան «Կիլիկիա Վերլուծական Հարթակ»ը

06 Մարտ 2026
Գանատայի մէջ 17 նորագիրներ միացան ՀՅԴ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէին՝ անցնող շաբթուան ընթացքին Գան

06 Մարտ 2026
Ա­թէն­քի եւ ­Թե­սա­ղո­նի­կէի մէջ հան­

Ան նաեւ ա­ւել­ցուց. «Իսկ ե­թէ խո­րա­նանք, պի­տի տես­նենք աշ­խար­հա­տա­րած, ժրա

06 Մարտ 2026
Դուք շարունակում եք մնալ հայկական իրակ

Նիկոլ Փաշինյան, Հայաստանի, հայ ժողովրդի, ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալ

06 Մարտ 2026
Ինչո՞ւ Սփիւռքի Նուիրուած Խորհրդաժողով

Մարտ ամսուան կիսուն, Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը (ՀՅԴ) Լոս Անճելըսի մէջ պիտ

06 Մարտ 2026
Հայաստանի համար մասնատված Իրանը կարող

Մարտի 5-ին Հրապարակ TV-ի «Հինգշաբթի» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի Գերագ

06 Մարտ 2026
Իրանեան փորձաքարը՝ պո՞ւմ, թէ՞ պումըրան

Յունիս 2025-ին ալ կացութիւնը լարուած էր։ Ա․Մ․Ն․ եւ Իսրայէլ միասնաբար սկսած էին

06 Մարտ 2026
Հ.Յ.Դ . Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռո

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ Արմէն Ռուստամեան, որ Գանատա կը գտնուի մասնակցելու

05 Մարտ 2026
Խմբագրական. «Ազդակ»-ի Ուղին (Դէպի 100-

«Ազդակ» այսօր թեւակոխեց իր հիմնադրութեան 100-ամեակը: Յառաջիկայ տարի, մարտ 5-ին

05 Մարտ 2026
Կանխել է պետք Հայաստանի՝ կցորդ պետությ

ՀՅԴ 135-ամյակի տոնակատարությունների շրջանակում Կանադայում գտնվող ՀՅԴ Բյուրոյի

04 Մարտ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company